«Սիմոն Ալաջալով»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: ) - → ), using AWB)
չ (clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ)
'''Սիմոն Ալաջալով''' ([[1902]] - [[1987]]), հայ թատերական նկարիչ։
 
Ծնվել է [[Բաքու|Բաքվում]]։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Ռոստով]]ում։ 1920-ին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է [[Մարտիրոս Սարյան]]ին և [[Ստեփան Աղաջանյան]]ին։ 1924-ին եկել է [[Երևան]], որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լ. Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ։
 
1927-ին մեկնել է [[Մոսկվա]], մինչև 1931-ը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը [[Հայաստան]]ի հետ։ 1933-ին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գ. Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962-ին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 40-45}}</ref>
1 105 242

edits