«Անուշավան Տեր-Ղևոնդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q612759 (translate me)
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անուշավան Գրիգորի Տեր-Ղևոնդյան''' ([[1887]], [[փետրվարի 24]], [[Թիֆլիս]] - [[1961]], [[հունիսի 6]], [[Երևան]]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953), պրոֆեսոր (1934)։ Լուսանկարիչ [[Գրիգոր Տեր-Ղևոնդյան]]ի որդին, դաշնակահար [[Հեղինե Տեր-Ղևոնդյան]]ի հայրը։
 
Ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան (1915)։ 1917-25-ին դասավանդել է Թիֆլիսի, 1926-34-ին և 1938-58-ին` Երևանի (1926-30-ին` նաև տնօրեն, 1948-59-ին` ամբիոնի վարիչ), 1934-38-ին Բաքվի (նաև` տնօրեն) կոնսերվատորիաներում։
 
1914-ին [[Ռոմանոս Մելիքյան]]ի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը` «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ [[Լևոն Շանթ]]ի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմասրվել ` 1949-ին) [[օպերա]]ները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ [[Ղազարոս Աղայան]]ի , բեմականացվել է 1940-ին) [[բալետ]]ները, «Աղթամար» (1923) [[սիմֆոնիա]]ն, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, [[խմբերգ]]եր, [[երգ]]եր, [[ռոմանս]]ներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։