«Ամո Խարազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: թ.-ի → թվականի (3) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
==Կենսագրություն==
 
Ամո Խարազյանը սովորել է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով։ [[1896]] թվականին մեկնում է [[Մոսկվա]], որտեղ հոր կամքին հակառակ, ընդունվում է [[Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո]]յի ֆիլհարմոնիան, որտեղ և սովորում է [[2]] տարի ([[1896]]-[[1898]]թթ.)։ Այստեղ Խարազյանը ծանոթանում է Գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր [[Գևորգ Բուրջալով]]ի հետ, ով ցանկանում էր ժողովրդական թատրոն ստեղծել։
 
[[1899]] թվականին վերադառնում է [[Թբիլիսի|Թիֆլիս]] և սկսում է ներկայացումներ բեմադրել [[Ավճալայի բանվորական աուդիտորիա]]յում՝ դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը։ Այնուհետև ներկայացումներ է բեմադրում [[Հավլաբար]]ի լսարանում՝ քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում։
 
Գնալով [[Բաքու]]՝ Խարազյանը, [[Ստեփան Շահումյան]]ի խորհրդով, ներկայացումներ է բեմադրում նավթարդյունաբերության բանվորների համար։
 
Ամո Խարազյանը կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել և [[1909]] թվականին հիմնադրում է «[[Նոր դրամա» թատրոն]]ը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձնում ներկայացումների գեղարվեստական կատարելությանը։ Այս թատրոնում բեմադրությունները ձևավորում էր նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ էին հրավիրվում։ Այս ամենը նորություն էր հայ թատրոնում։ Թատրոնը գոյատում է [[6]] տարի և [[1914]] թ.-ին փակվում։ «Նոր դրամայի» փակվելուց հետո Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրում աշխատավոր հանդիսականի համար։ Այնուհետև աշխատում է պրոլետկուլտի թատերախմբում։
 
Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին Ամո-Խարազյանը դառնում է [[հեղափոխական թատրոն]]ի ղեկավարը, այնուհետև գլխավորում է սովետական առաջին թատերախումբը [[Ղարաքիլիսա]]յում ([[Վանաձոր]]) և շրջագայում [[Հայաստան]]ի ամբողջ տարածքով։ <ref>{{cite book|title=Հայ սովետական թատրոնի պատմություն|publisher=ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն|location=Երևան|year= 1967}}</ref>