«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տիգրան Եսայան''' ([[1874]] - [[1921]]), հայ նկարիչ։ [[Զապել Եսայան]]ի ամուսինը։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով [[Փարիզ]], կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին` աշակերտելով [[Ժան Պոլ Լորան]]ին։
[[Պատկեր:Tesayanng.jpg|thumb|250px|Տիգրան Եսայանի «Նեգրի գլուխ» ստեղծագործությունը]]
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։
 
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ [[Ֆրանսերեն]] և [[թուրքերեն]] հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)` ''Միհրան'' ծածկանունով։
 
1900-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 305}}</ref>