«Գևորգ Զ Նորնախիջևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → , → (7), ր: → ր։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 36.
Մայր Աթոռի միաբանության անդամները, քիչ բացառությամբ պիտակավորվելով որպես դաշնակցական, հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, վաղուց արդեն աքսորվել էին, նրանցից ոչ ոք չվերադարձավ։ Այսպիսի օրհասական վիճակում էր Մայր Աթոռը, երբ 1939 թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
 
Գևորգ Չորեքչյանը կարճ ժամանակից հետո հայրենիքի, սփյուռքի և Մայր Աթոռի տրամադրած նյութական միջոցներով պատրաստել է տալիս «[[Սասունցի Դավիթ]]» և «[[Գեներալ Բաղրամյան]]» տանկային շարասյուները, որոնք իրենց նպաստը բերեցին բաղձալի հաղթանակին։
 
1945 թ. ապրիլի 19-ին ազգընտիր տեղակալը առանձնազրույց է ունեցել ԽՍՀՄ առաջնորդ Ի.[[Ստալին]]ի հետ, որի ընթացքում բարձրացել է հայ ժողովրդին հուզող բազում հարցեր:հարցեր։ Այդ հանդիպման արդյունքում Մայր Աթոռի նկատմամբ անտարբեր և թշնամական վերաբերմունքը որոշ չափով փոխվում է։ Տեղակալ սրբազանը այդ ընթացքում կարողանում է կանգնեցնել եկեղեցիների բարբարոսական քանդումը։
 
1945 թ. հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը, [[Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս]]ի մասնակցությամբ [[Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ|Ամենայն Հայոց Կաթողիկոս]] է ընտրում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954):։
 
Իննը տարվա գահակալության ընթացքում նա հասցնում է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին և արտաքին թեմերը։ Միանգամից ձեռնադրում է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)` ևս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում։
 
Նա 1944 թ. կարողանում է Մայր Աթոռի նախկին «[[Արարատ]]» ամսագրի փոխարեն հրատարակել «[[Էջմիածին]]ը»` որպես [[Մայր Աթոռ]]ի պաշտոնաթերթ։
 
Վեհափառի ջանքերով վերաբացվել է Մայր Աթոռի տպարանը, վերադարձվել գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, մասնավորապես՝ [[Ս. Հռիփսիմե]], [[Գեղարդի վանք|Ս. Գեղարդավանք]], [[Խոր Վիրապ]]ի վանքերը և այլն։
 
1945 թ. նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի ջանքերով վերաբացում է հոգևոր ճեմարանը։
Մահացել է [[1954]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին։
Տող 55.
*«Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոս Ամենայն Հայոց (1938-1955 թթ.), կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
 
*«Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005։
 
== Արտաքին հղումներ ==