«Նիկոլայ Միկլուխո-Մակլայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 19 interwiki links, now provided by Wikidata on d:q312499 (translate me)
չ clean up, replaced: → (6), ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Miklukho-Maklai.jpg|right|thumb|150px|Միկլուխո-Մակլայ]]
 
'''Նիկոլայ Նիկոլաևիչ Միկլուխո-Մակլայ''' (ռուսերեն՝ ''Николай Николаевич Миклухо-Маклай'') (17.07.[[1846]] - 14.04.[[1888]]) [[Ռուսաստան|ռուս]] էթնոլոգ, բուսաբան, մարդաբան և ճանապարհորդ է եղել։
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[Կայսերական Ռուսաստան]]ի [[Նովգորոդ]] քաղաքում։ [[Սանկտ Պետերբուրգ]]ում այցելել է քերականության դպրոց, ապա շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգի Համալսարանում։
 
Նա շատ է ճանապարհորդել և սովորել Եվրոպայի տարբեր մասերում։
 
== Ավստրալիա ճանապարհորդությունը և գիտական նվաճումները ==
Մտավոր զարգացման անընդունակ ստորին [[ռասա]]ների վերաբերյալ տեսության լիակատար սնանկությունը ապացուցելու համար Միկլուխո-Մակլայը 1871-ին բնակություն է հաստատել [[Նոր Գվինեա]] կղզում, որտեղ ապրում էին սևամորթ ռասայի ներկայացուցիչ [[պապուասներ]]ը։ Այն ժամանակ շատ քիչ բան գիտեին պապուսաների՝ .կղզու բնիկների մասին, որոնք կապեր չունեին արտաքին աշխարհի հետ և կանգնած էին զարգացման ցածր աստիճանի վրա։ Օրինակ, նրանց կացիններն ու զենքը դեռ քարից էին։
 
[[Պատկեր:Stamp of Ukraine s111.jpg|left|250px|thumb]]
 
Տասնհինգ ամիս նա ապրեց կղզիաբնակների մեջ, մտերմացավ նրանց հետ, ուսումնասիրեց նրանց լեզուն ու բարքերը։ Ճանապարհորդը տեղի բնակիչների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում։ Նոր Գվինեայում նա հիվանդացավ [[արևադարձային տենդ]]ով և բուժման համար տեղափոխվեց [[Ճավա կղզի]]։ Մոտավորապես մեկուկես տարի անց նա նորից եղավ Նոր Գվինեայում, բայց այս անգամ արդեն կղզու այլ վայրերում։
 
1882-ին նա վերադարձավ Ռուսաստան։ Շատերի վրա ուժեղ տպավորություն գործեցին Միկլուխո-Մակլայի բարեկամական հարաբերությունները պապուասների հետ։
 
1883-ին [[Ավստրալիա]] մեկնելիս՝ Միկլուխո-Մակլայը ճանապարհին երրորդ անգամ եղավ Նոր Գվինեայում, որտեղ հանդիպեց այն պապուսաների հետ, որոնց հետ ապրել էր իր առաջին ճանապարհորդության ժամանակ։
 
[[Պատկեր:Nicholai Miklukho-Maklai-1880.jpg|thumb|right|Միկլուխո-Մակլայը Ավստրալիայում, 1880 թվական։]]
Տող 23.
Ռուս գիտնականի ծառայությունն այն է, որ նա Ռուսաստանում վճռականապես դրեց բոլոր ռասաների միասնության և նրանց փոխադարձ ազգակցության հարցը։ <ref name="ReferenceA">Ն. Ա. Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն</ref><ref>Shnukal, A. (1998), 'N. N. Miklouho-Maclay in Torres Strait', ''Australian Aboriginal Studies'', Vol. 1998, 1998)</ref>
 
Նա նաև դեմ էր մարդկանց ստրկային առևտրին։ Նա անձամբ քայլեր է ձեռնարկել կառավարություններին ստրուկների տրաֆիկինգի վայրերի մասին տեղյակ պահելու համար։<ref>[http://newspapers.nla.gov.au/ndp/del/article/3424395 'Baron Maclay and the New Guinea Natives', ''The Brisbane Courier''], Tuesday 27 November 1883]</ref>
 
[[Լև Տոլստոյ]]ը գրել է նրան. «Դուք, անտարակույս, առաջինը փորձով հաստատեցիք, որ մարդն ամենուրեք մարդ է, այսինքն՝ բարի, սրտամոտ էակ, որի հետ շփման մեջ կարելի է և պետք է մտնել բարությամբ և ճշմարտությամբ, այլ ոչ թե թնդանոթներով և կռվով։ Եվ դուք դա հաստատեցիք իսկական արիության սխրագործությունով»։ <ref name="ReferenceA"/>
Տող 32.
 
== Գրականություն ==
Ճանապարհորդություններ:Ճանապարհորդություններ։ Ճանապարհորդական օրագրություն» Ն.Ն. Միկլուխո-Մակլայ։ Թարգմ.՝ Ս. Սուքիասյան; Խմբ.՝ Ս. Բերբերյան, Երևան, Հայպետհրատ, 1950
* Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах: Т. 1. Путешествия 1870—1874 гг. Дневники, путевые заметки, отчеты. — М.: Наука, 1990.
* Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах: Т. 2. Путешествия 1874—1887 гг. Дневники, путевые заметки, отчеты. — М.: Наука, 1993.