«Բենեդիկտ Սպինոզա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
[[Պատկեր:Spinoza.jpg|մինի|աջից]]
'''Բենեդիկտ Սպինոզա''' (կամ '''Բարուխ Սպինոզա''') (Spinoza, d՝Espinosa) ([[1632]]թ. [[նոյեմբերի 24]], [[Ամստերդամ]] — [[1677]]թ. [[փետրվարի 21]], [[Հաագա]]), [[Հոլանդիա|հոլանդացի]] [[փիլիսոփա]], [[Աթեիզմ|աթեիստ]]։
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։
Մարդու մասին Սպինոզայի ուսմունքի համար էական է նրա մեխանիստական դետերմինիզմը, քանի որ յուրաքանչյուր երևույթի համար գոյություն ունի այն առաջ բերող բնական պատճառների շղթան, ապա համընդհանուր պատճառականությունը համընկնում է անհրաժեշտության հետ, այստեղից էլ՝ մարդու, որպես բնության մի մասի, բոլոր գործողությունների անհրաժեշտ պատճառական պայմանավորվածությունը։
Իմացաբանության մեջ Սպինոզան ռացիոնալիզմի ներկայացուցիչ է։ Նա տարբերում է երեք տեսակի ընդհանուր գիտելիքներ։ Փորձնական տվյալների ընդհանրացմամբ ստացված գիտելիքները տեսական արժեք չունեն, դրանք կախված են առանձին մարդու կենսափորձից, մասնավոր և պատահական են (վերաբերում են առանձին առարկաների դասին), ուստի կարող են սխալ լինել։ Ճշմարիտ ընդհանրացումների աղբյուր է խելքը՝ բանախոհությունը և բանականությունը, որով հետև դրանց միջոցով ճանաչվում են բոլոր մարմինների համար ընդհանուր (ուստի և ճանաչող անհատից չկախված) տարածական մեխանիկական հատկությունները։ Վերջապես, ինտուիտիվ գիտելիքները վերաբերում են սուբստանցի ձևական հատկություններին և արտահայտվում են սահմանումների, պոստուլատների ու աքսիոմների մեջ, որոնց ճշմարտությունը պարզորոշ և ինքնակնհայտ է, եթե մենք հասկանում ենք օգտագործված բառերի իմաստները։
Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ (իր տերմինաբանությամբ՝ երկրաչափական) մեթոդը, որով նա շարադրել է [[Ռենե Դեկարտ]]ի փիլիսոփայության հիմունքները և իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Բարոյագիտությունը» (1662—75, հրատարակվել է 1677)։ Սպինոզայի մատերիալիզմը և աթեիզմը մեծապես ազդել են XVII—XVIII դդ. ազատախոհական և մատերիալիստական մտքի վրա, իսկ նրա փիլիսոփայության որոշ գաղափարներ (հատկապես աշխարհի սուբստանցային միասնության գաղափարը) որդեգրել է գերմանական դասական փիլիսոփայությունը, առանձնապես [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Գեորգ Հեգել]]ը։
{{DEFAULTSORT:Սպինոզա, Բենեդիկտ}}▼
{{ՀՍՀ}}
▲{{DEFAULTSORT:Սպինոզա, Բենեդիկտ}}
[[Կատեգորիա:1632 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1677 մահեր]]
|