«Կոնստանդին Բ Կատուկեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։, դ: → դ։ (2), ը: → ը։ (4), մ: → մ։ (3), ն: → ն։ (4), ո: → ո։, ս: → ս։ (2), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոստանդին Բ Կատուկեցի''' (Պրոնագործ) (1286-1289), Ամենայն Հայոց կաթողիկոս 1286-ից։ Հաջորդել է Հակոբ Ա Կլայեցուն։ Ծնվել է մոտ. 1210-ին Կիլիկիայի Կատուկ ավանում։ Մահացել է 1293-ից հետո։
 
Ուսանել է կաթողիկոսանիստ Հռոմկլա դղյակի հայրապետանոցում, այնուհետև ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Բարձրբերդի մոտ գտնվող նշանավոր գրչավայր Խորին վանքի առաջնորդ։ Զուգահեռ զբաղվել է նաև այծի մորթին (պրոն) մշակելու արվեստով, այստեղից էլ առաջացել է Պրոնագործ մականունը։ 1286-ի ապրիլի 13-ին ընտրվել է Հայոց կաթողիկոս։ Օծվել է Սսի Սուրբ Սոֆիա Մայր եկեղեցում։
Տող 7.
Հեթում Բ թագավորը, ունենալով լատինամետ դիրքորոշում, 1289-ին լատինամետ հոգևորականների հետ ժողով է հրավիրում մայրաքաղաք Սիսում։ Ժողովին չի հրավիրվում կաթողիկոսը, քանզի վերջինս դեմ էր Հայոց եկեղեցու` հռոմեական եկեղեցու հետ միավորմանը։ Ժողովականները կաթողիկոսի վրա բարդում են մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվում է կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել են տալիս Լամբրոն բերդաքաղաքի բանտը։ Ինչպես Ստեփանոս Օրբելյանն է հավաստում, Կիլիկիայի լատինամետ հոգևորականները վախենում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից ճանաչվել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին։ Նա չորս տարի անցկացրել է բանտում, ապա Հեթում Բ-ի կամքով ազատ է արձակվել և 1293-ին նշանակվել Սկևռա վանքի առաջնորդ։ Սկևռայի վանքի «Սկևռայի Սրբարան» կոչված մասնատուփի վրա պահպանվել է Կոստանդին Բ Կատուկեցու արձանագիր հիշատակարանը։
 
Կաթողիկոսական գահին Կոստանդին Բ Կատուկեցուն հաջորդել է [[Ստեփանոս Դ Հռոմկլայեցի]]ն։
 
Գր. Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893