«89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ [[Սիմոն Զաքյան]]ը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր [[Նվեր Սաֆարյան]]ը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել [[1942]] թվականի օգոստոսին։
 
Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, [[Գրոզնի|Գրոզնու]] մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ [[1943]] թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ [[Թաման թերակղզի|Թաման թերակղզու]] ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից [[1944]] թվականի ապրիլին [[Առանձին մերձծովյան բանակ]]ի կազմում աչքի է ընկել [[Կերչ]]ի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է [[Ղրիմ]]ում և [[Սևաստոպոլ]]ի ազատագրման համար արժանացել [[Կարմիր դրոշի շքանշան]]ի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ [[1945]] թվականի [[հունվարի 1]]-ին բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է [[Լեհաստան]]ում։ Փետրվար–ապրիլին դիվիզիան պաշտպանել է [[Օդեր գետ]]ի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել [[Բեռլինի ճակատամարտ]]ին և աչքի ընկել [[Օդերի Ֆրանկֆուրտ]]ի գրավման և [[Բեռլին]]ի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է [[Կուտուզովի II աստիճանի շքանշան]]ով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։
 
Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է [[Խորհրդային Միության հերոս]]ի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել [[Հունան Ավետիսյան]]ը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է [[Հայաստան]]։ Կազմացրվել է [[1956]] թվականին։
 
{{ՀՀՀ}}