«Դանիել Բեկ-Փիրումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Դանիել Բեկ-Փիրումյան''' ([[Նոյեմբերի 22]], [[1861]], [[Նախիջևանիկ]] - [[1921]], [[Վանաձոր|Ղարաքիլիսա]]), հայ նշանավոր ռազմական գործիչ, [[Սարդարապատի ճակատամարտ]]ի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։
 
Ծնվել է Արցախի [[Ասկերանի շրջան|Խաչեն]] գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է [[Շուշի]]ի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությունն սկսել է [[1881]]-ից, 13-րդ լեյբգվարդիական Երևանյան գնդում։ 1881-83 թթ սովորել է [[Թիֆլիս]]ի հետևակային յունկերական ուսումնարանում։
 
[[1890]]-ին Փիրումյանին շնորհվել է կապիտանի, 1913-ին՝ փոխգնդապետի կոչում։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ կռվել է [[Կովկասյան ռազմաճակատ]]ում` որպես ռուսական բանակի գնդապետ։
 
[[1918]] թ [[մայիսի 26]]-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։
 
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի [[Պողոս Բեկ-Փիրումյան]]ը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։