«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 5 interwiki links, now provided by Wikidata on d:q2626083 (translate me)
չ clean up, replaced: → (8), է: → է։, ը: → ը։, ն: → ն։ (4), և: → և։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կիրակոս Գանձակեցի''' ([[1203]] - [[1271]]), հայ եկեղեցական գործիչ և պատմիչ։
 
== Կյանքը ==
 
Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն [[Գանձակ]]ում. «աշխարն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև [[Արցախ]]ի մի քանի գավառ։
 
Մանուկ հասակում, 1209-1212-ին հավանաբար, ուսումնառությունն սկսում է [[Մխիթար Գոշ]]ի` [[Գոշավանք|Նոր Գետիկ]]ի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216թթ.։ Այնուհետև մեկնլ է [[Խորանաշատ]] վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ [[Հովհաննես Վանական]]ը։
 
1225-ին [[Խորեզմ]]ի [[սուլթան]] [[Ջալալէդդին]]ը ասպատակում է նաև [[Տավուշ]]ը, որտեղ էր [[Խորանաշատ վանք]]ը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է [[Լորուտ]] գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236-ին մոնղոլ [[Մոլար Նուին]]ի հրոսակները հասնում են մինչև [[Տավուշ]], գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։
 
1236-ին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260-ին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։
Տող 16.
 
== Գործերը ==
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է:է։ Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»:
 
ՊԱՏՄՈւԹԻՒՆ ՀԱՅՈՑ.-Կը սկսի Գրիգոր Լուսաւորիչէն:Լուսաւորիչէն։ Իր գործը սկզբնական շրջանին կը ծանրանայ եկեղեցական դէմքերու և դէպքերու վրայ ապա կը սկսի գրել քաղաքական դէպքերու մասին:Իրմասին։Իր պատմութեան կարևորագույն մասը կը սկսի գրել իրեն ժամանակակից անցքերու մասին, որոնք կ'իյնան 1195-1265 թուականներու միջև:միջև։ Այս շրջանի պատմութեան աղբիւրներն են ժամանակակից կարևոր անձեր ինչպէս Հեթում Ա. թագաւոր, Պռօշ իշխանը, ևայլն:ևայլն։ Գանձակեցիի պատմութիւնը մեզի շատ կարևոր տեղեկութուններ կու տայ յատկապէս Զագարեան եղբայրներու, Կիլիկիոյ հայոց թագաւորութեան առաջին շրջանի և թաթարներու մասին:Գանձակեցիիմասին։Գանձակեցիի գործին մէջ կան նաև կարևոր թիւով և արժէքով գիրեր, թուղթեր, նախորդ հեղինակներու կողմէ գրուած՝ ինչպէս Ներսէս Շնորհալիի խոստովանութեան գիրը:գիրը։(----)
 
== Աղբյուրներ ==