«Գաբրիել Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (14) oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 5 interwiki links, now provided by Wikidata on d:q1382395 (translate me))
չ (clean up, replaced: → (14) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Gabriel Aivazovsky.jpg|right|thumb|Գաբրիել Այվազյան]]
 
'''Գաբրիել Գևորգի Այվազյան''' ({{lang-ru|Гаврии́л Константи́нович Айвазо́вский}} Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, 10.5.1812, [[Թեոդոսիա]] – 8.4.1880, [[Թիֆլիս]]), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ. Այվազովսկու]] եղբայրը։
[[Պատկեր:Gabriel Aivazovsky.jpg|right|thumb|Գաբրիել Այվազյան]]
 
'''Գաբրիել Գևորգի Այվազյան''' ({{lang-ru|Гаврии́л Константи́нович Айвазо́вский}} Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, 10.5.1812, [[Թեոդոսիա]] – 8.4.1880, [[Թիֆլիս]]), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ. Այվազովսկու]] եղբայրը։
 
=== Գործունեությունը ===
 
Նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկական դպրատանը։ 1826-ին ուղարկվել է [[Սուրբ Ղազար կղզի|Ս. Ղազար]] ([[Վենետիկ]]), ուսանել մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–48-ին դասավանդել է [[Վենետիկ]]ի [[Մուրադյան վարժարան|Մուրատ-Ռափայելյան]] վարժարանում։ 1843-ին հիմնադրել և մինչև 1848-ը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «[[Բազմավեպ]]ը»։ 1848–56-ին՝ [[Փարիզ]]ի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով մխիթարյանների հետ՝ 1856-ին նորից դարձել է դեպի [[Հայ առաքելական եկեղեցի]], Փարիզում Սարգիս Թեոդորյան և [[Ամբրոսիոս Գալֆայան |Ա. Գալֆայան]] վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել [[Հայկազյան վարժարան]]ը, 1856–58-ին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին վերադարձել է [[Ռուսաստան]], նշանակվել [[Նոր Նախիջևան]]ի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը [[Քիշնև]]ից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է [[Խալիբյան վարժարան]]ը (որի տեսուչն էր 1858–65-ին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865-ը) «Մասյաց աղավնին»։ [[Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսի հրավերով Այվազյանը կարգվել է [[Գևորգյան ճեմարան]]ի տեսուչ (1874–76) և [[Վիրահայոց թեմ]]ի առաջնորդ (1876–80)։
 
Պատմաբանասիրական և թարգմանական բնույթի աշխատություններից բացի հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս և Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877) ևն։
Այվազյանի հոգևոր-եկեղեցական գործունեությունը բնորոշվել է հասարակական-ազգային աշխարհիկ խնդիրների լայն ընդգրկմամբ։ 1856-ից ի վեր պայքարել է կաթոլիկության դեմ, այն համարել վնասաբեր հայ ազգի և եկեղեցու համար։ Այվազյանի հասարակական, մանկավարժական և գրական գործունեության նպատակն էր ժողովրդին ազգային ոգով կրթելը, նրան ազգային եկեղեցու շուրջը համախմբելով՝ հայ մշակույթի զարգացմանը սատարելը։ Ըստ Այվազյանի՝ հոգևորականության կարևորագույն պարտականությունը ժողովրդին լուսավորելն է, իսկ ազգապահպանության ամենահզոր լծակը ազգային դավանանքն է, Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։
Այվազյանի ազգային-եկեղեցական և մշակութա-կրթական գործունեությունը, ինչպես նաև ռուսական կողմնորոշումը առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը. առիթը դեռևս [[Լազարյաններ]]ի՝ կաթողիկոսության համար Այվազյանի թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարները ուսումնական նպատակներով օգտագործելու, Հ. Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Այվազյանի հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։
 
=== Աշխատություններ ===
* Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955։
* Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե., 1970։
* {{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |հղում = |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ» |թվական = 2002 |հատոր = | հղում = http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf | էջերի թիվ = 1076 |էջ = 42-43 |սերիա = |ISBN = 5-89700-016-6|տպաքանակ =}}
 
{{DEFAULTSORT:Այվազյան, Գաբրիել}}
1 105 242

edits