«Գեղամ Բարսեղյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գեղամ Բարսեղյան''' ([[1883]] - [[1915]]), հայ արձակագիր, բանաստեղծ։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կենտրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912-ի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ [[Փարիզ]]ում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա, վերադառնալով Կ. Պոլիս, շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1914-ին [[Հակոբ Օշական]]ի հետ միասին խմբագրել է «[[Մեհյան]]» գրական հանդեսը։ 1915-ին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931-ին` «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 190}}</ref>