«Ադանայի կոտորած»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Adanabodies.JPG|250px|thumb|Հայ զոհերի դիակները Ադանայի կոտորածի ժամանակ ([[1909]])]]'''Ադանայի կոտորածը''' վերաբերում է [[1909]] թ. [[ապրիլ]]ի 1-4 և 12-14-ին [[Օսմանյան Թուրքիա]]յի [[Ադանա]]յի և [[Հալեպ]]ի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
 
Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։ [[Աբդուլ Համիդ II]]-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջ բերեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես [[Կիլիկիա]]յի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իրենց իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։
 
1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով [[Ռումելիա]]յից [[Ադանա]] ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։
 
Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ [[Ադանայի վիլայեթ]]ում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ [[Դյորթ-Յոլ]]ը, [[Հաճըն]]ը, [[Սիս]]ը, [[Զեյթուն]]ը, [[Շեյխ-Մուրատ]]ը, [[Ֆընտըճագ]]ը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ [[Երիտթուրքեր]]ը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։
 
== Գրականություն ==