«Բեռլինի վեհաժողով (1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Berliner kongress.jpg|thumb|Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ներկայացուցիչները]]
'''Բեռլինի կոնգրես''', [[1878]]թ. հունիսի 1-ից ([[հունիսի 13]]) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ավստրո-Հունգարիա]]յի ջանքերի արդյունքում հրավիրվել էր [[Սան-Ստեֆանոյի պայմանագիր|Սան-Ստեֆանոյի պայմանագրի]] վերանայման նպատակով [[Բեռլին]]ում։ Մասնակից պետություններն էին՝ [[Ռուսաստան]]ը, [[Օսմանյան կայսրություն]]ը, [[Անգլիա]]ն, [[Ավստրո-Հունգարիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իտալիա]]ն և [[Գերմանիա]]ն։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բառլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ [[Արևմտյան Հայաստան]]ի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։
 
== Բեռլինի դաշնադրությունը և հայերը ==
 
Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված` 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն` օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից<ref>[http://www.noravank.am/upload/pdf/33_ru.pdf Կիրակոսյան Ա.Ջ. Հայկական հարցը եվ հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք). - Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2006. - 103 էջ:]</ref>։
 
Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։