«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: լ: → լ։, ն: → ն։ (4), ր: → ր։, ք: → ք։, >: → >։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{այլ|Նախիջևան (այլ կիրառումներ)}}
'''Նախճավան''' ('''Նախճաւան''', '''Նախիջևան'''), [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի 34-րդ գավառը<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>:։ Պատկանել է [[Մարդապետունիներ]]ին, ապա՝ [[Արծրունիներ]]ին:ին։
 
Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է [[Հայեր|հայոց ազգի]] հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և [[Արաքս]] գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ:հուշարձաններ։
 
== Պատմություն ==
Դեռևս [[նոր քարի դար]]ի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա [[պղնձաքարի դարաշրջան]]ի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, [[Աստապատ]] գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության:բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։
 
Ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] առասպելի Նախիջևան անվանումը կապված է [[Նոյ]]ի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել:ունեցել։ Օրինակ, [[հույներ]]ը Նախիջևանը կոչել են ''Նախսուանա'', [[արաբներ]]ը՝ ''Նեշևի'', ''Նեշուի'', [[պարսիկներ]]ը՝ ''Նախուա'', ''Նախճեվան'', ''Նաուշա'', ''Նագշիջիհան''։ [[Թուրքեր]]ը Նախիջևանը ևս կոչել են ''Նագշիջիհան'', որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի<ref>Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15</ref><ref>Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71</ref>։
 
[[Մովսես Խորենացի]]ն նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)<ref>Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, էջ 134։</ref>:։
 
Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր [[Մարդպետունիներ]]ի իշխանության ներքո։ Այս իշխանական տունը [[հայոց արքունիք]]ում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և [[Վասպուրական]]ի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև [[Արշակունիներ]]ի անկումը՝ [[5-րդ դար]]ը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է [[Արծրունիներ]]ի իշխանության ներքո<ref>Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320</ref>, և այղ պատճառով էլ [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում<ref>Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350</ref>։ [[10-րդ դար]]ի պատմիչ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ [[705]] թվականին Նախճավանի ու [[Խրամ]]ի եկեղեցիներում հայ նախարարներին [[արաբներ]]ի կողմից ողջ-ողջ այրելուց հետո [[Կաշմ]] ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից<ref>Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404</ref>։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ [[Սյունիք|Սյունաց]] և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ [[705]] թվականից հետո մինչև [[10-րդ դար]]ի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է [[սելջուկներ]]ի ու [[թաթար մոնղոլներ]]ի, [[պարսիկներ]]ի ու [[թուրքեր]]ի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
Տող 18.
 
== Գրականություն ==
* Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան:Երևան։ «Միտք»:
* {{Գիրք:Այվազյան:ՆախիջևանԳիրք։Այվազյան։Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ|}}
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից