Հիշատակվում է VII դ «[[Աշխարհացույց]]»ում: ում։ Թովմա Արծրունու շարունակողը հիշում է «Երիվարկ» ձևով և գավառում դնում [[Պաղա]] բերդը։ Տեղադրվում է [[Վանա լիճ|Վանա լճից]] հարավ, հետագայում Կարճկան գավառակի տեղում։ Ունի լեռնոտ մակերևույթ, բարեխառն կլիմա, հարուստ է անտառներով, արոտներով, ջրերով, վայրի կենդանիներով, աղքատ՝ մշակելի հողերով, պտղատու ծառերով։ Կան արծաթի, պղնձի, կապարի հանքեր։ 1909-ին ուներ 22 հայաբնակ գյուղ, որոնց բնակիչները զբաղվում էին խաղողագործությամբ և խաշնարածությամբ։ [[1915]]-ին բնակչությունը տեղահանվեց և զոհվեց։