«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (23) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, replaced: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Պատմություն ==
Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և տվել 500 հեծյալ։ Ունեցել է եպիսկոպոսություն։ IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել [[Մեսրոպ Մաշտոց]]ը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641-ին Գողթնը գրավել են արաբները։ VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։
 
VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։
1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը։ XVIII դ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են [[Դավիթ Բեկ]]ին։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գողթն» էջից