«Սյունիք (նահանգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 5 interwiki links, now provided by Wikidata on d:q200302 (translate me)
չ clean up, replaced: → , → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
| կարգ= 10
| քարտեզ= Սյունիք.png
| աշխարհի քարտեզ =
| քարտեզի լայնություն1 = 300px
| քարտեզի լայնություն2 =
Տող 21.
[[Պատկեր:Smbatetelikum.JPG|thumb|right|250px|Օրբելիների գերեզմանաքար [[Նորավանք]]ում]]
 
'''Սյունիք''', [[Մեծ Հայք]]ի իններորդ նահանգը։ Արևմուտքում և հյուսիս–արևմուտքում սահմանակցում էր [[Այրարատ]]ին, հյուսիս–արևելքում և արևելքում՝ [[Արցախ]]ին, հարավում և հարավ–արևելքում՝ [[Վասպուրական]]ին։
 
== Սյունիքի գավառները ==
Տող 38.
 
==Պատմական տեղեկանք==
Մ.թ.ա. I հազարամյակում Սյունիքի տարածքում բնակվել են բազմաթիվ ցեղեր, որոնք մ.թ.ա.VIIIդ. սկզբից աստիճանաբար ներառվել են [[Ուրարտու]] պետության քաղաքական ազդեցության ոլորտը։ Ուրարտուի արքաները Սյունիքի տարածքում ծավալել են շինարարական աշխատանքներ, հիմնել բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։ Մ.թ.ա. VIդ. սկզբից Սյունիքի տարածքը մտել է [[Երվանդունիներ]]ի հայկական թագավորության, իսկ մ.թ.ա. V-IVդդ.՝ [[Աքեմենյան Պարսկաստան]]ի 18–րդ սատրապության մեջ։ Մ.թ.ա. IVդ. վերջին՝ հունա–մակեդոնական արշավանքներից հետո. Սյունիքի տարածքն ընդգրկել է անկախությունը վերականգնած Երվանդունիների հայկական թագավորության, րսկ մ.թ.ա. 189–ից՝ Մեծ Հայքի [[Արտաշեսյաններ]]ի թագավորության կազմում։ Մեծ Հայքում [[Արշակունիներ]]ի հաստատումից հետո, ձևավորվել է Սյունիքը։ Սյունիքի իշխանությունը եղել է Մեծ Հայքի ամենազոր նախարուրությունը, նրանք վարել են կարևոր պաշտոններ, եղել Հայոց բանակի արևելյան զորաթևի հրամանատարներ, առժամանակ զբաղեցրել [[Աղձնիք]]ի բդեշխական աթոռը։
 
===Մեծ Հայքի բաժանումից հետո===
Մեծ Հայքի թագավորության 387–ի բաժանումից հետո Սյունիքը ենթարկվել է [[Սասանյան Պարսկաստան]]ի գերիշխանությանը։ 440–ական թթ. Սյունիքի իշխան [[Վասակ Սյունի]]ն նշանակվել է Հայոց մարզպան։ Չնայած վերջինս [[Վարդան Մամիկոնյան]]ի ապստամբության ժամանակ համագործակցել է Պարսից արքունիքին, սակայն Սյունիքի բնակչության մեծ մասը մասնակցել է ազատագրական պայքարին։ 571–ին Սյունիքը հանվել է Հայաստանի մարզպանության կազմից և, որպես առանձին շահր, մտցվել Ատրապատականի մեջ։ Վարչական այս կացությունը գոյատևել է մինչև արաբական արշավանքները։ VIIIդ. սկզբից՝ արաբական տիրապետության ներքո, Սյունիքը մտել է Արմինիա երկրամասի կազմի մեջ։ Արաբական տիրապետության շրջանում Սյունիքի իշխանությունը կարողացել է պահպանել գոյությունը, նույնիսկ զգալիորեն ուժեղացել, զարգացել են ավատատիրական հարաբերությունները։
 
===Արաբական տիրապետության շրջանում===
826-827–ին խուրամյան զորամասերն ահավոր ավերածության են ենթարկվել Բաղքն ու Գեղարքունիքը, կոտորել բնակչությունը։ Հայ [[Բագրատունիներ]]ի թագավորության ստեղծումից հետո Սյունիքի իշխանությունները մտել են նրա մեջ։ Xդ. 70-80–ական թթ. Սյունիքի քաղաքկան կենտրոնն աստիճանաբար տեղափոխվել է հարավ և գահերեցությունն անցել է Բաղքի գահակալ [[Սմբատ Ա]]–ին, որն 987–ին Սյունիքը հռչակել է թագավորույուն։ 1103–ին սելջուկյան թուրքերը ավերել են Սյունիքի Կապան մայրաքաղաքը։ 1170–ին վերացել է Սյունիք թագավորությունը։
 
===Զաքարյանների օրոք===
Տող 50.
 
===Նորագույն շրջանում===
1720–ական թթ. Սյունիքի հայությունը ապստամբել է պարսկական տիրապետության դեմ։ Ապստամբության գլուխ անցած [[Դավիթ Բեկ]]ը ազատագրել է հարավային Սյունիքը և հիմք դրել ինքնուրույն իշխանության։ Նա հաջող կռիվներ է մղել նաև օսմանյան թուրքերի դեմ, որոնք 1725-27–ին փորձել են գրավել Սյունիքը։ 1730–ին շարժումը անկում թ ապրել։ 1826-28–ի ռուս–պարսկական պատերազմից հետո Սյունիքի ամբողջ տարածքը միացվել է [[Ռուսաստան]]ին։
 
{{Մեծ Հայք-անավարտ}}