«Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
1920-ի առաջ երբ հիմնվեց [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)|Հայաստանի կոմունիստական կուսակցություն]] որը իշխեց [[Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության]] օրերին, [[Կովկաս]]ում ու [[Արևմտյան Հայաստան]]ում գործում էր մի այլ '''Հայաստանի կոմունիստական կուսակցություն'''։ Ձևավորվել էր արտերկրայնության սկզբունքով՝ Արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելու նպատակով։ Հատուկ Արևմտյան Հայաստանի համար կոմկուս ստեղծելու գաղափարը պատկանում էր [[Թիֆլիս]]ում աշխատող կոմունիստ հայերին, որոնք հիմնականում Արևմտյան Հայաստանից էին (Գ. Հայկունի, Գ. Հովսեփյան, Վ. Երեմյան, Մ. Սահակյան և ուրիշներ)։
 
ՀԿԿ ստեղծելու աշխատանքն սկսվել է 1917-ի նոյեմբերին։ Կազմվել է կոմիտե, աշխատանք ծավալել է Խորհրդային Ռուսաստանի կառավարության 1917-ի դեկտեմբերին ընդունած դեկրետն իրագործելու նպատակով անդամներն ուղարկվել է Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ, որտեղ դեռևս գտնվում էին ռուսական զորքերը. սկսվել է «Հայկական սոցիալիստական կարմիր բանակ»ի զորամասեր ստեղծելու համար կամավորների ցուցակագրումը։ Սակայն իր հիմնական նպատակը՝ չկարողացավ իրագործել։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Արմ. Հայաստանի գրաված տարածքներից ռուսական զորքերի հեռանալը ի չիք դարձրեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրագործումը և Արմ. Հայաստանում ՀԿԿ գործունեության ծավալումը։ Ավելին, 1918-ի մայիսին, Անդրկովկասում անկախ պետություններ առաջանալուց հետո, ՀԿԿ հարկադրված հեռացել է Անդրկովկասից։ Կազմակերպության ԿԿ անցել է Հյոըսիսային Կովկաս, իսկ 1919-ի սկզբին՝ Մոսկվա։ ԿԿ անդամների հիմնական մասն աշխատել է Հայկական գործերի կոմիսարիատում։
 
ՀԿԿ անդամ Գ. Հայկունին մասնակցել է Կոմունիստական ինտերնացիոնալի առաջին կոնգրեսին (1919-ի մարտ)։ Կազմակերպությունն ունեցել է իր պաշտոնաթերթը՝ «Կարմիր օրեր» (հրատարակվել է Թիֆլիսում, 1918-ի մարտից), որին հաջորդել է «Կարմիր դրոշակը»։
 
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՀԿԿ շատ գործիչներ Խորհրդային Հայաստանում զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ։ Նրանց մեծ մասը հալածվել է 1930-ական թթ.։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ՀԿԿ ունեցել է 100-ից մինչև 1500 անդամ։
 
{{Հայաստանի կուսակցություններ}}
 
[[Կատեգորիա:Ազգային-ազատագրական կազմակերպություններ]]
[[Կատեգորիա:Հայ ազատագրական շարժում]]
[[Կատեգորիա:Հայաստանի կուսակցություններ]]
 
{{Հայաստանի կուսակցություններ}}