«Ատրներսեհ (Խաչենի իշխան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q4072260 (translate me)
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
| անուն = Ատրներսեհ որդի Սահլի
| կյանք = -
| տիտղոս = Խաչենի իշխան
| տարեթիվ = -
| նախորդ = [[Սահլ Սմբատյան]]
Տող 14.
'''Ատրներսեհ'''. ''Ատրներսեհ որդի Սահլի'' (ծ. և մ. թթ. անհտ.), [[Խաչենի իշխաններ|Խաչենի իշխան]]ը՝ [[Առանշահիկներ]]ի (ըստ որոշ արևմտյան պատմաբանների՝ [[Սյունիներ]]ի) իշխանատոհմից, [[Սահլ Սմբատյան]]ի որդին և հաջորդը։
 
821-ին կնության է առել [[Միհրանյաններ]]ի վերջին ներկայացուցիչ Սպրամին, որով այս իշխանատոհմի ժառանգական իրավունքերը վերստին անցել են բնիկ հայկական տոհմին։ Նրա տիրույթեները ընդգրկել են [[Վայկունիք]]ի և [[Սոդք]]ի գավառները։ Նստավայրն էր իր կաոուցած [[Հանդաբերդ]] ամրոցը, հետագայում նաև [[Ծար|Վայկունիք ավանը]]։
 
Մասնակցել Է 854 թ. հակաարաբական հայ-ազատագրական շարժումներին, որի ճնշումից հետո Բուղա զորապետը նրան, հոր և Հովհաննես եղբոր հետ, ի թիվս այլ հայ իշխանների, աքսորել է խալիֆայի նստավայրը՝ [[Սամարա]]։ Ատրներսեհին փոխարինած Սպրամն օժանդակել է մշակույթի զարգացմանը Վայկունիքում և [[Գեղարքունիք]]ում, [[Սոդք]] ավանում կառուցել Նորավանքը։ Վերադառնալով հայրենիք՝ Ատրներսեհը ամրացրել է Հանդաբերդը և Վայկունիք բերդավանը, վերջինս դարձնելով աթոռանիստ։ Նրան հաջորդել է իր որդին Գրիգորը։