«Աղվանից մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աղվանից մարզպանություն''', [[Սասանյան Իրան]]ի կուսակալություն կամ փոխարքայություն։ [[Արևելյան Հայաստան]]ում հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո, 387-ին, [[Սասանյաններ]]ը [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգները միացրին [[Աղվանք]]ին՝ հիմնելով առանձին մարզպանություն, որը գոյություն ունեցավ մինչև արաբական տիրապետությունը։ Աղվանից մարզպանությունը աշխարհագրական-տերիտորիալ հասկացություն էր, խառը էթնիկական կազմով։ Հայ նախարարական ավագանին, հենվելով տեղացի ստվար հայության վրա, տնօրինում էր երկրի ներքին կյանքը։ Մինչև 462-ը մարզպանի աթոռանիստն էր [[Կապաղակ]] քաղաքը։
 
462—636-ին մարզպանության կենտրոնն էր [[Պարտավ]]ը։ 636-ին [[Վարազ-Գրիգոր]]ը (Միհրանյան տոհմից) դարձավ [[Աղվանք]]ի «առաջին իշխանը։ Արաբական տիրապետության հաստատումով [[Միհրանյաններ]]ը դարձան խալիֆայության վասալներ։ 706-ին վերացավ նրանց իշխանությունը, և երկիրը մտավ «Արմինիա» փոխարքայության կազմի մեջ։ [[Արցախ]]ում և [[Ուտիք]]ի լեռնային ու նախալեռնային գավառներում հայ իշխանությունները շարունակեցին իրենց գոյությունը և IX դ. վերջերից ընդգրկվեցին Բագրատունյաց թագավորության կազմում։
 
== Տես նաև ==
* [[Աղվանք]]
* [[Վրաց մարզպանություն]]
* [[Հայոց մարզպանություն]]
 
[[Կատեգորիա:Աղվանք| ]]