«Քուրդ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդին և հաջորդը վիմագիր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է [[Վաչե Ա]]-ի [[Կեչառիս]]ի վանական համալիրի [[1213]] թ-ի նվիրատվական արձանագրությունում։ [[1221]] թ-ին եղել է կողմնակալության ամիրի պաշտոնում և համագահակալել է հոր հետ։ Այս պաշտոնի իրավասությունն է եղել կողմնակալության ներքին կյանքի, առևտրականների և արհեստավորների նկատմամբ վերահսկողությունը, հարկահավաքի կարգավորումը, զորահավաքը, ինչպես նաև թշնամական հարձակումների ժամանակ բնակչության ուժերի կազմակերպումը։ [[1230]]-ական թթ-ի սկզբին փոխարինել է հորը։ [[1236]] թ-ին հայ մյուս ավատատեր իշխանների նման հպատակվել է մոնղոլ զորավար Չարմաղանին, մնացել է իր պաշտոնում և իր զորագնդով մասնակցել է մոնղոլների արշավանքներին։ Այս արշավանքի ընթացքում [[1236]] թ-ին Սումրառի-[[Սուրմալու]]յում գերությունից ազատել է Մարկոս արքեպիսկոպոս Սուրմառեցուն։ Մոնղոլների կողմից [[Ամբերդ]]ի ավերումից հետո մայրաքաղաք է դարձրել [[Նիգ]]-[[Ապարան]] գավառի Վարդենիս գյուղը` այստեղ կառուցելով պարսպափակ երկհարկանի պալատ։ Մոնղոլ տիրակալների հետ ունեցած կապերի շնորհիվ մեծ հեղինակություն է ունեցել և իր ժամանակակիցներից անվանել է ,,մեծ,, իշխան։ Ազդեցիկ էին նրա բարեկամական կապերը հայ իշխանական տների հետ։ Ինքն ամուսնացել էր [[Դսեղ]]ի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դստեր` [[Խորիշահ]]ի հետ, որդիներից Հասանին ամուսնացրել էր Ուքանանց տոհմից Արուս խաթունի հետ, դստերը` [[Մամքան]]ին կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Դոփյաններ]]ի իշխանական տան [[Ծար]]ա ճյուղից [[Հասան Բ]] իշխանին։ Սրանով պիտի բացատրվի այն փաստը, որ [[1254]] թ-ին մոնղոլների հետ պայմանագիր կնքելու նպատակով [[Կարակորում]] մեկնած [[Կիլիկյան Հայաստան]]ի թագավոր [[Հեթում Ա]]-ն մեկնելիս և [[1255]] թ-ին վերադառնալիս մի քանի ամսով հյուրընկալել է նրա Վարդենիս գյուղի դղյակում։ Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն գրել է, որ այդ օրերին [[Արևելյան Հայաստան]]ի և անգամ [[Վրաստան]]ի շատ իշխանավորներ են եղել Վարդենիսի դղյակում։ 1250-ական թվականների վերջերին նրա հետ համագահակալել է երկրորդ որդին` Վաչե Բ-ն։ Սակայն վերջինս [[1261]]/[[1262]] թթ-ի միջև անակնկալ մահացել է և հոր հետ համագահակալել է հաջորդ որգին` Հասանը։ Քուրդ Ա-ի մասին վերջին հիշատակությունը կատարել են նրա հյուրերը, հայ մշակույթի հայտնի դեմքեր Գևորգ Սկևռացին /[[1267]] թ./ և [[Վարդան Արևելցի]]ն /[[1268]] թ./, որոնք այդ ժամանակ գործել են կողմնակալության մշակութային կենտրոններում` [[Թեղենյաց վանք]]ում և [[Սաղմոսավանք]]ում։ Պատմիչ [[Զաքարիա Սարկավագ]]ը գրել է, որ կյանքի վերջին տարիներին թողել է աշխարհիկ իշխանությունը և մտել է [[Սևանավանք]]։ Այստեղ էլ նրա պատվերով պատրաստվել է [[Սևանավանք]]ի դուռը։
 
==Շինարարական և մշակութային գործունեությունը==
Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ։ Կնոջ` [[Խորիշահ]]ի համագործակցությամբ կառուցել է [[Եղիպատրուշ]]ի կենտրոնագմբեթ եկեղեցին և գավիթը /[[1230]]-ական թթ-ին/, [[Սաղմոսավանք]]ի բազիլիկ տիպի մատուռը /[[1230]]-ական թթ-ին/, գրատունը /[[1255]] թ/, [[Աստվածընկալ]]ի կենտրոնագմբեթ եկեղեցին /[[1244]] թ./ և գավիթը /[[1250]]-ական թթ-ին/, [[Հովհաննավանք]]ի գավիթը /1251 թ./։ Նրա հրամանով բնակչության ուսերից հանվել է հարկատեսակ, որի վիմագիր-հրամանագիրը փորագրված է [[Կարբի]]ի բերդում կանգնեցված գեղաքանդակ խաչքարի պատվանդանին /1235 թ./։ Բազում նվերներ է տվել [[Հաղպատ]]ի և [[Սանահին]]ի վանքերին, որտեղ դրանց առիթով կանգնեցվել են գեղաքանդակ խաչքարեր։
 
== Գրականություն ==
1. [[Զաքարիա Սարկավագ]], Պատմագրութիւն, հ. 3, [[Վաղարշապատ]], [[1870]] թ.։
2. [[Հայկական Սովետական Հանրագիտարան]], հ. 11, Ե., [[1985]] թ., էջ 283։
3. Հայկական Հանրագիտարան։ Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2։ Ե., [[2007]] թ., էջ 526։
4. [[Տիգրան Պետրոսյանց]], [[Վաչուտյաններ]], Ե., [[2001]] թ., 363 էջ։
5. Վիկտոր Պետրոսյանց /[[Տիգրան Պետրոսյանց]]/, [[Վաչուտյան]] իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, [[1981]] թ., թիվ 3։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Ա» էջից