«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (418), → (147), → (88), → (37), → (16), ը: → ը։ (3), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (34) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (418), → (147), → (88), → (37), → (16), ը: → ը։ (3), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ)
==Պատմություն==
 
13-րդ դարի սկզբներին [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ի ազատագրական արշավանքների ընթացքում վերականգնված Հայաստանի ինքնիշխան պետությունում ([[Զաքարյան Հայաստան]]ի անկախ պետություն) առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական [[Նիգ]]-[[Արագածոտն]]ի (ներկայիս [[Արագածոտնի մարզ]]ի [[Ապարան]]-Արագածի և [[Աշտարակ]]ի տարածաշրջաններ) հողերին։ Հավանաբար [[1205]]/[[1206]] թթ-ին [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ը իրենց ստեղծած պետության իշխանական-վարչական բաժանում իրականացրեցին և ի թիվս այլ միավորների ստեղծեցին նաև [[Արարատյան կողմնակալություն]]ը` ներկայիս [[Արարատյան դաշտ]]ի և [[Արագած]] սարի [[Հառիճ]]-[[Ապարան]]-[[Աշտարակ]]-[[Թալին]] հատվածի, [[Արա լեռ]]ը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ ու այդ կողմնակալության կողմնակալ-հրամանատար նշանակեցին զորավար [[Վաչե Ա]] Վաչուտյանին շնորհելով նրան [[իշխանաց-իշխան]] տիտղոս-կոչումը:կոչումը։ Ամենայն հավանականությամբ [[Վաչե Ա]]-ն սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից:տարածքից։ Նրա հայրն էր Սարգիսը, պապը՝ Վաչուտը:Վաչուտը։ Այս Վաչուտի անունից էլ նորաստեղծ իշխանական ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը:տոհմանունը։ Վաչուտյան իշխանները մինչև [[1236]] թ-ը, մինչև մոնղոլների կողմից [[Զաքարյան Հայաստան]]ի նվաճումը, և մոնղոլների օրոք` [[1236]]-[[1350]]-ական թթ-ին, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի [[Նիգ]]-[[Ապարան]] - [[Աշտարակ]] տարածքները մոնղոլական ասպատակություններից զերծ պահելու գործին։ [[Վաչե Ա]]-ն և իր կինը՝ [[Հասանի դուստր Մամախաթուն]] իշխանուհին, ինչպես նաև նրանց հաջորդողները՝ [[Քուրդ Ա]]-ն և իր կինը՝ [[Դսեղ]]ի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դուստր [[Խորիշահ]]ը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, [[Քուրդ Բ]]-ն և իր կին՝ [[Զաքարյաններ]]ի տոհմից Ամիրպեկի դուստր [[Խուանդ խաթուն]]ը, [[Թեոյդոս]]ը [[Նիգ]]-[[Ապարան]] - [[Արագածոտն]] հայրենի իշխանատիրույթում իշխել են [[1206]] թ-ից մինչև [[1350]]-ական թվականները։
 
==Տոհմի ազդեցիկ իշխանապետերը==
==Կողմնակալության մայրաքաղաքները==
 
[[1205]]/[[1206]] - [[1236]] թթ-ին [[Վաչե Ա]] իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել վերականգնված [[Ամբերդ]] բերդաքաղաքը։ [[1236]] թ-ին, մոնղոլների կողմից [[Ամբերդ]]ը մասնակիորեն ավերելուց հետո, տոհմի նոր գահերեց [[Քուրդ Ա]] [[իշխանաց-իշխան]]ը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել Վարդենիս գյուղը։ Նա այստեղ կառուցել է երկհարկանի դղյակ և պարսպապատել է այն։ Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն գրում է, որ [[1254]]-[[1255]] թթ-ին [[Կարակորում]] մեկնելիս և վերադառնալիս [[Քուրդ Ա]]-ն [[Վարդենիս (գյուղ)]]ում հյուրընկալել է [[Կիլիկյան Հայաստան]]ի [[Հեթում Ա]] թագավորին։ [[1300]]-ական թթ-ին իշխանատիրույթի գահերեց [[Քուրդ Բ]] [[իշխանաց-իշխան]]ը և նրան հաջորդած [[Թեոյդոս]] [[իշխանաց-իշխան]]ը մայրաքաղաք են դարձրել [[Կարբի]] գյուղաքաղաքը վերակառուցելով տեղի բերդը։
 
==Վաչուտյանների զինանշանը==
==Վաչուտյանների տոհմածառը==
 
Վաչուտ Ա
Վաչուտ Ա
12-րդ դար
12-րդ դար
 
Սարգիս /կինը` Կատա/
12-13-րդ դարեր
12-13-րդ դարեր
 
[[Վաչե Ա]] /կինը` [[Հասանի դուստր Մամախաթուն]]/ Վանենի /[[Վաչե Ա]]-ի քույրը/
1206-1230 1211-1232 13-րդ դարի սկիզբ
 
[[Քուրդ Ա]] /կինը` [[Խորիշահ]]/ Վաչուտ Բ /[[Քուրդ Ա]]-ի եղբայր/
 
Դավիթ Ա Վաչե Բ Հասան Մամախաթուն Դավիթ Բ Մամքան Տայիր Վաչե Գ Դավիթ Գ
1240 1240 1254 +1255 1283 1289 1241-ից հետո 1241-ից հետո
+1245 +1260/61 +1283 /կինը` Գոհար/ /[[Խաչեն]]ի
/կինը` Մա- /կինը` Արուս Հասան Բ-ի
մախա- խաթուն/ կինը/
թուն/
 
[[Քուրդ Բ]] /Տայիրի որդի/ /կինը` [[Խուանդ խաթուն]]/
1329, +1250 1229-1350
1329, +1250 1229-1350
 
[[Թեոյդոս]] Չրքին [[Թաթուն]] /դուստր/
1338-1350 /[[Խաչեն]]ի Հասան Դ-ի կինը/
 
==Շինարարական և մշակութային գործունեությունը==
 
Նրանց կողմից կառուցվել են [[Ամբերդ]]ի նոր դղյակը, [[Ամբերդ]] բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, [[Կարբի]]ի բերդը, [[Հովհաննավանք]]ի, [[Սաղմոսավանք]]ի, [[Տեղեր]]ի, [[Ուշի]]ի ([[Աշտարակ]]), [[Աստվածընկալ]]ի, [[Եղիպատրուշ]]ի ([[Ապարան]]) վանական համալիրները, [[Կարբի]]ի հաղթակամար զանգակատունը ([[Աշտարակ]]), [[Արա (գյուղ)]]ի, [[Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)]]ի իջևանատները, [[Թեղենյաց վանք]]ի որոշ շինություններ ([[Ապարան]]), [[Աշտարակ]]ի կամուրջը (այժմ այդ կամրջի ձախակողմյան խելը պահպանվել է [[1664]] թ-ին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռավորությամբ)։ [[1243]] թվականին [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]ի կոնդակով իշխանատիրույթի հոգևոր կենտրոնում՝ [[Հովհաննավանք]]ում հաստատվել է եպիսկոպոսական աթոռ, որը ավելի ուշ՝ [[1441]] թ-ին կարևոր դերակատարություն է ունեցել Մայր աթոռը [[Կիլիկիա]]յից [[Էջմիածին]] վերադարձնելու գործում։ Վաչուտյանների տիրույթում են գործել [[Թեղենյաց վանք]]ի բարձրագույն տիպի համալսարանը, [[Սաղմոսավանք]]ի, [[Հովհաննավանք]]ի բարձր տիպի դպրանոցները։ Իշխանատիրույթի այս և այլ ուսումնական հաստատություններում ու վանքերում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ [[1213]] թ-ին ստեղծված [[Սաղմոսավանք]]ի գրատան գրացուցակում նշված է 150-ից ավելի ձեռագիր գրքերի անուններ, սակայն դրանցից մեր օրերն են հասել միայն մի քանիսը։ [[Սաղմոսավանք]]ի նման ձեռագրերի հավաքածուներ են ունեցել նաև [[Տեղեր]]ի, [[Կարբի]]ի, [[Աստվածընկալ]]ի, [[Եղիպատրուշ]]ի եկեղեցիները, որոնցից որևէ ձեռագիր չի հասել մեր օրերը։ Եպիսկոպոսանիստ [[Հովհաննավանք]]ի և համալսարանական [[Թեղենյաց վանք]]ի գրչակենտրոններից միասին վերցրած մեր օրերն են հասել շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր։
 
==Գրականություն==
1 105 242

edits