«Սևրի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (43) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
|+'''Սևրի պայմանագիր'''
'''Treaty of Sèvres'''

| align=center colspan=2 |[[Պատկեր:TreatyOfSevres (corrected).PNG|thumb|320px|Մերձավոր Արևելքն ըստ Սևրի պայմանագրի]]

{{լեգենդ|yellow|Ըստ Սևրի պայմանագրի Թուրքիայի տարածքը}}
{{լեգենդ|orange|Ըստ Սևրի պայամանգրի Քուրդիստանի տարածքները}}
{{լեգենդ|Blue|Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները}}

| align=center colspan=2 |[[Պատկեր:Հայաստանը-ըստ-Սևրի-պայմանագրի.jpg|230px]]

{{լեգենդ|yellow|Ըստ Սևրի պայմանագրի Հայաստանի Առաջին Հանրապետությանն անցնող տարածքը}}
{{լեգենդ|orange|Ըստ Կարսի պայամանգրի Հայաստանի Առաջին Հանրապետության կորցրած տարածքները}}
Տող 17.
|'''Ստորագրման վայր''' || Սևրում ([[Փարիզ]]ի մոտ)
{{դրոշավորում|Ֆրանսիա}}

| '''Ստորագրող կողմեր''' || Մի կողմից
[[File:Ottoman Flag.svg|25px]] [[Օսմանյան կայսրություն]]
Մյուս կողմից
{{դրոշավորում|Միացյալ Թագավորություն}}
{{դրոշավորում|Ֆրանսիա}}
{{դրոշավորում|Իտալիա}}
{{դրոշավորում|Ճապոնիա}}
{{դրոշավորում|Բելգիա}}
{{դրոշավորում|Հունաստան}}
{{դրոշավորում|Լեհաստան}}
{{դրոշավորում|Պորտուգալիա}}
{{դրոշավորում|Ռումինիա}}
[[File:Flag of the Democratic Republic of Armenia.svg|25px]] [[Հայաստանի Առաջին Հանրապետություն]]
{{դրոշավորում|Չեխոսլովակիա}}
[[File:Flag of the Kingdom of Yugoslavia.svg|25px]] [[Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն|Հարավսլավիայի թագավորություն]]
[[File:Flag of Hejaz 1917.svg|25px]] [[Հեջազ]]

| '''Պայմանագրի լեզուները''' || [[Ֆրանսերեն]]
[[Անգլերեն]]
[[Իտալերեն]]
Տող 24.

'''Սևրի հաշտության պայմանագիրը''' ստորագրվել է [[1920]]թ [[օգոստոսի 10]]-ին Սևրում ([[Փարիզ]]ի մոտ), [[Թուրքիա]]յի սուլթանական կառավարության և [[1914]]-[[1918|18]]թթ առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների ([[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], [[Ֆրանսիա]], [[Իտալիա]], [[Ճապոնիա]], [[Բելգիա]], [[Հունաստան]], [[Լեհաստան]], [[Պորտուգալիա]], [[Ռումինիա]], [[Հայաստան]], [[Չեխոսլովակիա]], Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, [[Հեջազ]]) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է [[Ավետիս Ահարոնյան]]ը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար [[Պողոս Նուբար]]ը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր` ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունը]], որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

== Հիմնական էությունը ==

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին [[1916]]թ. [[Սայքս-Պիկոյի համաձայնագիր|Սայքս-Պիկոյի պայմանագրի]] դրույթներն ու տերությունների [[1920]]թ. [[Սան-Ռեմոյի կոնֆերանս]]ի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն` [[Թուրքիա]]յին մնում էին [[Կոստանդնուպոլիս]]ը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից [[Թրակիա]]յի նկատմամբ, [[Էգեյան ծով]]ի կղզիներից, [[Կիպրոս]]ից, [[Եգիպտոս]]ից և արաբական տիրույթներից։ [[Հունաստան]]ը կառավարելու էր [[Իզմիր]]ն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան [[Անատոլիա]]յի սահմանը։ [[Հեջազը]] անկախություն էր ստանում, իսկ [[Եգիպտոս]]ը, [[Պաղեստին]]ը, [[Սիրիա]]ն ու [[Միջագետք]]ը ([[Իրաք]]) [[Ազգերի Լիգա]]յի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիային]] ու [[Ֆրանսիա]]յին։
Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր [[Մերձավոր Արևելք]]ի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

== Առնչությունը Հայկական հարցի հետ ==

Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ [[Թուրքիա]]ն [[Հայաստան]]ը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոնի]], [[Վանի վիլայեթ|Վանի]] ու [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]] նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները` Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ [[Ադրբեջան]]ի և [[Վրաստան]]ի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ` տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ` համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության [[1915]]թ. օրենքը։ [[Թուրքիա]]յում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն` [[1914]]թ. [[նոյեմբերի 1]]-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը` ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը [[1914]]թ. [[օգոստոսի 1]]-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ [[Վրաստան]]ը, [[Հայաստան]]ը, [[Ադրբեջան]]ը և [[Պարսկաստան]]ը [[Բաթում]]ի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի [[Սև ծով]]։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում [[Կարս]]ից [[Ճորոխ]] հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր` Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
[[Պատկեր:Wilsonian.jpg|thumb|320px|Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի]]
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ [[Վուդրո Վիլսոն]]ի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց [[1920]]թ. [[սեպտեմբեր]]ին, իակ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց [[նոյեմբեր]]ին։ Նրա որոշման համաձայն` Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։ Միավորելով [[Անդրկովկաս]]ում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ` հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն` դեպի Սև ծով ելքով։

== Սևրի ոդիսականը ==