«Մանազկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մանազկերտ''', քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի [[Ապահունիք]] գավառում, [[Արածանի]]ի միջին հոսանքում, ձախ ափին։Եղել է Ապահունիք գավառի կենտրոնը, [[Մանավազյաններ|Մանավազյան]] նախարարների աթոռանիստը։ [[Մանազկերտի դաշտ]]ը պատված է հարթ, մի քանի շերտից բաղկացած սև քարերով։ Մատենագրության մեջ Մանազկերտը հիշատակված է որպես գյուղ, գյուղաքաղաք կամ բերդաքաղաք։ Հայկական հնագույն ավանդության համաձայն, [[Հայկ Նահապետ]]ի որդի [[Մանավազ]]ը հիմնադրել է Մանազկերտը և անվանել Մանավազակերտ, որը հետագայում կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ։ Ենթադրվում է, որ Մանազկերտը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորը (մթա մոտ 810-778):։ Այստեղ պահպանվել են Մենուայի սեպագիր մի քանի արձանագրություններ, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում։ Մինչև IV դ Մանազկերտին տիրել են Մանավազյանները։ Այս տոհմի բնաջնջումից հետո Հայոց թագավոր [[Խոսրով Բ]] Կոտակը Մանազկերտը գավառով հանդերձ, պարգևել է [[Ազբիանոսյաններ|Աղբիանոսյան]] տոհմին, որը Մանազկերտը դարձել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Բյուզանդական [[Հովհաննես Սկիլիցես]] պատմագիր (XI դ) հաղորդում է, որ Մանազկերտը եղել է ամենաամուր և անառիկ քաղաք ամբողջ Հայաստանում և ունեցել է սև քարից կառուցած եռաշար, աշտարակավոր ամրակուռ պարիսպներ՝ 5 դարպասներով։ XI-XIII դդ Մանազկերտը Շահ ի-Արմենների ամիրայության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ զիջում էր միայն աթոռանիստ Խլաթ քաղաքին։ Մանազկերտում զարգացած են եղել արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը։ Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով անցող ճանապարհով այն կապված էր Հայաստանի մի շարք քաղաքների հետ։ 968-ին բյուզանդական զորքը գրավել է Մանազկերտը։ 1000-ին Վասիլ կայսրը այն նվիրել է [[Արծրունիներ|Արծրունի]] իշխաններին։ 1054-ին Մանազկերտի վրա են հարձակվել սելջուկները՝ սուլթան Տուղրիլի գլխավորությամբ։ Մանազկերտի կայազորն ու բնակիչները, [[Վասակ]] իշխանի ղեկավարությամբ, սելջուկյան զորքին հարկադրել են նահանջել։ Հյուսիսային Հայաստանը ամբողջապես գրավելով՝ սելջուկյան զորքերը 1071-ի օգոստոսի 10-ին Մանազկերտում ընդհարվել են բյուզանդական, հայկական և այլ զորքերի հետ, սելջուկներին ավերել, կողոպտել եմ Մանազկերտը, սրի մատնել բնակչությանը, որից հետո քաղաքը շարունակ անկում է ապրել՝ աստիճանաբար վերածվել սովորական գյուղաքաղաքի։ [[1915]]-ին ունեցել է 5000 բնակիչ, մեծ մասամբ՝ հայեր, որոնք զբաղվել են հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առևտրով և արհեստագործությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել է անշուք գյուղի։ 1915-ի [[Մեծ եղեռն]]ից հետո Մանազկերտի հայ բնակչությունը ևս ենթարկվեց կոտորածների ու տեղահանման, և այնտեղ դադարեց հայկական կյանքը։
 
{{Մանազկերտի գավառ}}