«Լեռնահայաստանի հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (5), ի: → ի։, մ: → մ։ (2), ն: → ն։ (5), վ: → վ։, տ: → տ։ (2), ց: → ց։, ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2), ր: → ր։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լեռնահայաստանը''' (1920-1921 թթ., մինչև 1921 թ.՝ Ինքնավար Սյունիք կամ Զանգեզուր) չճանաչված հանրապետություն էր [[Անդրկովկաս]]ում։
 
1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։
Տող 5.
1921 թ. փետրվարին Հայաստանում բռնկված ապստամբությունը ոգևորող նշանակություն ունեցավ Զանգեզուրի պաշտպանների համար և երկարաձգվեց նրանց պայքարը։ Նույն ամսում Յապոնի (Համբարձում Սարգսյան) ուժերը գրավեցին Դարալագյազը և միացրին անկախ Սյունիքին։ Ապրիլին, երբ ապստամբությունը պարտվեց, Դարալագյազը ապստամբների և նրանց զգալի թվով կողմնակիցների համար դարձավ նահանջի ուղի դեպի Սյունիք։
 
1921 թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» (Ղափանի շրջանի համանուն լեռան անունով, որտեղ կռիվների ընթացքում աչքի էր ընկել Նժդեհը) շքանշանով։ Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն` Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և ասես մարտահրավեր էր նետում նրան։
 
Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ` կռվին վերջ տալու պայմանների շուրջը։ Այդ պայմանների բավարարման նպատակ ուներ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հունիսի 3-ի որոշումը, որով Հայաստանին հանձնարարվում էր հայտարարություն անել այն մասին, որ Արցախը պատկանում էր Խորհրդային Հայաստանին։
Տող 11.
Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ Խորհրդային Ռուսաստանի համար` Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից։
 
Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից` Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքերը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար:համար։
 
Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար:Գարեգինհամար։Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Դրա շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում։
 
== Արտաքին հղումներ ==