«Դավիթ IV Շինարար»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
(ավելացվեց Կատեգորիա:Վրացիներ ՀոթՔաթ գործիքով)
չ (clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Davit ashmashenebeli.jpg|thumb|225px|Դավիթ IV-ի նկար [[Գելատի վանք]]ից։]]
[[Պատկեր:KingDavidtheBuilderFlag.svg|thumb|left|225px|դրոշը]]
'''Դավիթ Դ Շինարարը''', նաև ճանաչված որպես '''Դավիթ II'''<ref>[http://www.britannica.com/eb/topic-152619/David-II-Aghmashenebeli Britannica online]</ref>, ([[վրացերեն]]՝ დავით IV აღმაშენებელი) ([[1073]] - [[հունվարի 24]], [[1125]]) վրաց [[Բագրատունիներ]]ի դինաստիայից [[Վրաստան]]ի թագավոր էր 1089–ից մինչև իր մահը 1125 թվականին։<ref>[http://www.parliament.ge/pages/archive_en/history/his4.html Georgia in the Developed Feudal Period (XI-the first quarter of the XIII c.)] www.parliament.ge Ստացվել է օգոստոսի 13, 2006.</ref>
 
Օգտագործելով [[սելջուկ]]յան պետության քայքայումն ու [[խաչակրաց արշավանքներ]]ը՝ պայքարել է հարևան [[մահմեդական]] ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել [[Կախեթ]]ը և [[Էրեթ]]ին։ 1121–ին [[Դիդգորի ճակատամարտ]]ում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազտագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է [[ամիրսպասալար]]ի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին [[Անի]]ի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես [[Զաքարյաններ]]ը, [[Մամիկոնյաններ]]ը, [[Արծրունիներ]]ը իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական [[Հովհաննես Սարկավագ]]ը։
 
{{bio-stub}}
 
== Աղբյուրներ ==
[[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]]
[[Կատեգորիա:Վրացիներ]]
 
 
{{bio-stub}}
 
{{Link FA|fr}}
1 105 242

edits