«Գաբեղյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (15) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գաբեղյաններ''', նախարարական տոհմ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Գաբեղեանք|Գաբեղյանք]] գավառում։ Ավանդական պատմությունը Գաբեղեյանների տոհմանունը կապում է նրանց նահապետ Գաբեղ իշխանի անվան հետ, որին իբրև Վաղարշակ թագավորը կալվածներ է պարգևել և կարգել արքունիքի փոխադրամիջոցների ու ձիերի երամակների տեսուչ։ Վերջին [[Արշակունիներ]]ի օրոք Գաբեղյանները արքունիքում զբաղեցրել են 25-րդ գահը։ [[Զորանամակ]]ի համաձայն, Գաբեղյանների զորաթիվը եղել է 300 ձիավոր։ Գաբեղյաններից հիշատակվում են Արտեմ և Խոսրով իշխանները։ V դ վերջում Գաբեղ սեպուհը հիշատակվում է որպես [[Վահան Մամիկոնյան]]ի զինակից։ Գաբեղյանների շառավիղներից IXդ կեսին Վարդան և Խոսրով պայազետները՝ որպես [[Արծրունիներ]]ի նիզակակից։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}