«Բարձր Հայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: → , → (7), → (39) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
| կարգ= 10
| քարտեզ= Բարձր Հայք.png
| աշխարհի քարտեզ =
| քարտեզի լայնություն1 = 300px
| քարտեզի լայնություն2 =
Տող 20.
[[File:Բարձր Հայք Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia).jpg|thumb|Մեծ Հայքի Բարձր Հայք գավառի քարտեզը]]
 
'''Բարձր Հայք''', [[Մեծ Հայք]]ի առաջին նահանգը։
 
Բաղկացած էր հետևյալ ինը գավառներից՝ [[Դարանաղի]], Աղիվն ([[Աղյուն]]), [[Մուզուր]], [[Եկեղյաց]], [[Մանանաղի]], [[Դերջան]], [[Սպեր]], [[Շաղագոմ]] և [[Կարին]]։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան [[Էրզրում]]ի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը [[Եփրատ]]ն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։
Մթա II հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ։
Մթա XV դարից Բարձր Հայքը, [[Տայք]]ի մի մասը [[Փոքր Հայք]]ի հետ միասին կազմում էին Հայասա–Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մթա 189–ից Բարձր Հայքը մտել է Հայոց [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի [[Երիզա]] ավանում էր գտնվում [[Անահիտ]] աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի [[Թիլ]] ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի [[Նանե]]ի մեհյանը։
Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանում՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62–ից Բարձր Հայքը մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ [[Փավստոս Բյուզանդ]]ի, Բարձր Հայքի Անի ամրոցում են թաղվել Հայոց [[Արշակունիներ|Արշակունի]] թագավորները ։ 301–ից հետո Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տոհմի սեփականությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Բարձր Հայքը կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխվեց բյուզանդական [[Հյուստինիանոս I]] կայսեր կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկական նախարարությունները վերացվեցին, 380–ական թթ սկսած Բարձր Հայքում աստիճանաբար ուժեղացել է բյուզանդական ազդեցությունը։ VII դ առաջին կեսին Բարձր Հայքը դարձել է պարսկա–բյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբական հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբական արյունոտ բախումների թատերաբեմ։ 885–ից Բարձր Հայքը մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կարինից, որը շարունակեց մնալ խալիֆության սահմաններին ռազմականը։ 1314–ին ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ 1394–ին Բարձր Հայքը գրավել են [[Լենկթեմուր]]ի հրոսակները և նահանգի բնակչությունը ենթարկվել նորանոր արհավիրքների։ 1514–ին նահանգը գրավել է [[օսմանյան Թուրքիա]]ն։ 1555–ի և 1639–ի թուրք–պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայության մեջ։
 
{{ՀՍՀ}}