«Արևելյան հարց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արևելյան հարց''', [[Եվրոպա]]կան դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
 
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի ([[Ռուսական կայսրություն]], [[Ավստրիա]], [[Պրուսիա]], [[Ֆրանսիա]] և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ [[Հունաստան]]ի մղած անկախության պատերազմի առիթով։
Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]], ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «[[Հայկական հարց]]» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։