«Երիտասարդ թուրքեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Bot: Migrating 31 interwiki links, now provided by Wikidata on d:q83896 (translate me) |
չ clean up, replaced: → (3), ր: → ր։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
{{Հայոց Ցեղասպանություն}}
'''Երիտասարդ Թուրքերը''' ({{Lang-tr|Jön Türkler}}՝ (հոգնակի), [[ֆրանսերեն]]՝ ''Jeunes Turcs''–ից, [[արաբերեն]]՝ تركيا الفتاة) տարբեր հեղափոխական խմբերի կոալիցիա էր, որոնք ցանկանում էին բարեփոխել [[Օսմանյան Թուրքիա]]յի կառավարությունը։
==Ընդհանուր տեղեկություններ==
{{wikify}}
Երիտթուրքեր ({{Lang-tr|Ittihat ve terraki}} - «Միություն և առաջադիմություն» ), թուրքական «Միություն և առաջադիմություն» բուրժուա–կալվածատիրական նացիոնալիստական կուսակցության անդամների կրճատ անվանումը։ Կազմակերպվել է [[1889]]–ին, [[Ստամբուլ]]ում։ Խնդիրն էր ուժեղացնել նորաստեղծ թուրքական բուրժուազիայի դիրքերը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում, Օսմանյան կայսրությունն վերածել է բուրժուական սահմանադրական պետության՝ պահպանելով ամբողջությունը։ Մինչև [[1905]] թ. Երիտթուրքերը զբաղված էին քարոզչական գործունեությամբ, դատապարտում էին աբդուլհամիդյան վարչակարգը, որն արգելակում էր Թուրքիայի տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը։ 1908–ի վերնախավային բուրժուական հեղափոխության հետևանքով Երիտթուրքերը անցան իշխանության գլուխ։ Պահպանելով միապետությունը՝ նրանք ձախողեցին ագրարային բարեփոխությունները, հաշվեհարդար տեսան սկզբնավորված բանվորական շարժման հետ։ «Օսմանիզմի» դրոշի տակ Երիտթուրքերը շարունակեցին կայսրության ճնշված ժողովուրդների թուրքացման համիդյան քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին երիտթուրքական «եռապետությունը» վարում էր պանթուրքիզմի զավթողական քաղաքականություն։ Թուրքիայի պատմությունից հետո Երիտթուրքերի կուսակցությունը ինքնալուծարքի ենթարկվեց, իսկ պարագլուխները վտարանդվեցին։ [[1922]]-[[1926]]–ին Երիտթուրքերը վերսկսեցին իրենց գործունեությունը, բայց այլևս չկարողացան կարևոր դեր խաղալ Թուրքիայի քաղաքական կյանքում։ [[1926]]–ին Աթաթուրքերի դեմ ուղղված դավադրության մասնակից գլխավոր Երիտթուրքերը մահապատժի ենթարկվեցին, իսկ կուսակցությունը վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց։
Երիտթուրքերը պատմական ասպարեզ իջան որպես բուրժուական հեղափոխականներ, իշխանությանգլուխ անցնելով՝ դարձան շովինիստներ, իսկ ասպարեզից հեռացան որպես քաղաքական ու ռազմական արկածախնդիրներ։
Տող 12.
* [[Օսմանյան Թուրքիա]]
{{
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմություն]]
|