«Իսոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (50) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (20), → (10), → (42), → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ճակատամարտ
|Ճակատամարտի անվանում = Իսոսի ճակատամարտ
|Հակամարտություն = [[Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ]]
|Գունային ուրվագիծ = background:#ffccaa;color:#000000
|Պատկեր = [[Պատկեր:Battle of Issus.jpg|300px]]
|Վերնագիր = Իսոսի ճակատամարտ ([[Պոմպեյ]]ի խճանկար)
|Թվական = 333 մ. թ. ա., նոյեմբեր
|Վայր = [[Իսոս]]ի ծոցի ափ, [[Կիլիկիա]] (ժամ. [[Թուրքիա]]յի [[Իսկանդերուն]] քաղաքի մոտ)
|Արդյունք = [[Հին Մակեդոնիա]]յի հաղթանակ
|Հակառակորդ1 = [[Հին Մակեդոնիա]], <br /> [[Կորինֆյան միություն]]
|Հակառակորդ2 = [[Աքեմենյանների կայսրություն|Պարսկաստան]]
|Հրամանատար1 = [[Ալեքսանդր Մակեդոնացի]]
|Հրամանատար2 = Արքայից արքա [[Դարեհ III]]
|Ուժեր1 = 35 հազար հետևակազոր, <br /> 5 հազար հեծելազոր
|Ուժեր2 = 200 հազար հետևակազոր, <br/> 10հազար հեծելազոր (ենթադրաբար)
|Կորուստներ1 = զոհված 150 ձիավոր, <br/> 300 հետևակային (ենթադրաբար)
|Կորուստներ2 = անհայտ
|}}
'''Իսոսի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 333 թ. նոյեմբերին, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ու [[Դարեհ III|Դարեհ III Աքեմենյան]]ի զորքերի միջև, [[Միջերկրական ծով]]ի հյուսիս-արևելյան անկյունում գտնվող [[Իսոս]] ծոցի ափին, (այժմ՝ [[Թուրքիա]]յի [[Իսկանդերուն]] քաղաքի մոտակայքում)։ Այն ճանաչված է որպես [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] Արևելյան արշավում երկրորդ տարած հաղթանակը, որն ազդարարեց Աքեմենյան Պարսկաստանի փլուզման սկիզբը։ Իսոսի ճակատամարտի արդյունքում Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց [[Աքեմենյան պետություն|Պարսկական տերության]] արևմտյան երկրամասերը և տիրապետություն հաստատեց [[Եգեյան ծով]]ում։
 
[[Գրանիկոսի ճակատամարտ|Գրանիկոս]] գետի ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով [[Անատոլիա]]յի մերձափնյա քաղաքները, հատեց [[Թավրոս]]ի լեռնաշղթան, անցավ Կիլիկյան Դարպասի նեղ նրբանցքով ու մուտք գործեց [[Կիլիկիա]]։ Դարեհը, գլխավորելով իր բազմահազարանոց զորքը, դուրս եկավ [[Բաբելոն]]ից Ալեքսանդրին ընդառաջ։ Հակառակորդները որոշ ժամանակ անմտաբար տեղաշարժումներ էին կատարում, անտեղյակ լինելով մեկը մյուսի տեղադրությունից։ Վերջապես, Ալեքսանդրին տեղեկացրին, որ Դարեհի զորքը տեղակայվել է իր թիկունքում, [[Իսոս]] ծոցի ափին։ Երկու կողմերը պարտադրված էին անհապաղորեն մտնելու բախման մեջ։ Պարսկական բանակը իր զբաղեցրած թիկունքային դիրքով վտանգում էր մակեդոնացիների հաղորդակցության գծերը։ Ինչ վերաբերվում է պարսիկներին` ապա նրանց հսկայական զորքի համար երկարատև անգործությունը ծայրահեղ անցանկալի էր։ Բանակները ճամբարվեցին Պինարուս գետի հովտում. պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունամակեդոնական զորքը՝ հարավային։ Այս ճակատամարտում մասնակցող ուժերի քանակը անհայտ է. ենթադրաբար, Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրի զորքը մոտ 6 անգամ։
Իսոսի դաշտվայրը խցկված է Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր։ Այդպիսի տեղանքը առավել նպաստ էր քչաքանակ ու արագաշարժ հունամակեդոնական զորքի համար։
 
Ալեքսանդրի զորքը Իսոսին մոտեցավ երկարատև արագընթաց երթից և անպատրաստ էր մարտական գործողությունների անհապաղ մեկնարկմանը։ Ալեքսանդրը տրամադրեց նրան հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնոդեց դեպի կռվի վայրը։ Մոտենալով թշնամուն, նա իր նժույգի վրա սլացավ շարքերի երկարությամբ, քաջալերելով ու մարտի տենչ հաղորդելով իր զինվորներին։
Պինարուս գետաբերանի հարթ տեղանքն ու ջրի ծանծաղությունը հատկապես հարմար էին հեծելազորի գործողությունների համար։ Դարեհը տեղադրեց իր զորքի հիմնական բռունցքը` ձիավորներին, դաշտավայրի հենց այդ մասում։ Նա մտադրված էր հուժկու թևային գրոհ արձակել թշնամու փոքրածավալ հեծելազորի վրա, մտնել մակեդոնական թիկունքն ու շրջափակել ամբողջ զորքը։ Գուշակելով պարսիկների այդպիսի քայլերը, Ալեքսանդրը ուժեղացրեց իր ձախ թևը լրացուցիչ նժույգավորներով։ Ալեքսանդրը հանձնարարել էր ձախ թևի զորավարությունը [[Պարմենիոն]]ին, իսկ ինքը, առաջնորդելով իր [[հեթայր]]ներին, հետևակին ու սակավաթիվ մնացած հեծելազորին, դիրքավորվեց ճակատամարտի աջ թևում, բլրակների ստորոտում։
 
Դարեհը, իր շքախմբով շրջապատված, անշարժ կանգնած էր ռազմակառքի մեջ իր բանակի կենտորնում։ Նրա շուրջը մոգերը աղոթում ու կրակապաշտական ծեսեր էին կատարում։ Զորքի հետևի մասում տեղավորվել էր արքայի հսկայական սայլաճամբարը, բնակեցվաց իր կանանցով, դստերներով, ոսկիներով ու պերճանքի առարկաներով։ Դարեհը այնչափ վստահ էր իր հաղթանակով, որ կարգադրել էր Ալեքսանդրին կենդանի բռնել։
Ալեքսանդրի համար հաղթանակի գրավականներն էին մարտի անվրեպ ղեկավարումը, ինքնատիպ մարտավարությունը, զինվորների բարձր մարտական ոգին ու վարժվածությունը։ Ալեքսանդրի մտադրությունը հետևյալն էր՝ մինչդեռ Պարմենիոնի թևը կզսպեր պարսիկ հեծելազորի ճնշումը, կազմակերպել հիմնական գրոհը աջ թևում, պատռել թշնամու գծերն ու նետվել գլխավոր թիրախի` Դարեհի, ուղղությամբ։ Այդպիսով, առճակատող կողմերը ընդունել էին նմանատիպ մարտավարություն։
Ալեքսանդրը փայլուն կերպով իրականացրեց իր մտահղացումը։ Հեթայրները աջ կողմից շրջանցեցին թշնամուն ու մխրճվեցին նրա հետևակազորի մեջ։ Այնուհետև Ալեքսանդրը կիսաշրջեց իր խումբը և սեպաձև բռունցքով հարվածեց թշնամու առջևի գիծը։ Այստեղից նա, հրելով ու հետ մղելով ափշած ու խառնաշփոթված պարսիկներին, սլացավ դեպի Դարեհի նստատեղը։
[[Պատկեր:Battle issus decisive.gif|left|thumb|350px]]
 
Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրանի զորքերի միջև։ Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավել էին խորացել թշնամու շարքերը, ինչի հետևանքով մակեդոնացիների գիծը ճեղքվեց և բացակի մեջ ներխուժեցին փորձառու հույն վարձկանները։ Մակեդոնացիները, կորցնելով բազմաթիվ սպաներ, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը պարսիկների հուժկու հարվածների տակ։ Սակայն, Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ անձամբ Դարեհին։ Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, չնկատելով ազդրի վնասվածքը, նա իր գվարդիականների հետ սրընթաց սլանում էր Դարեհի ռազմակառքի ուղղությամբ։ Պարսիկ թիկնապահները զանգվածներով զոհվում էին իրենց արքային պաշտպանելիս։ Կատվածահար եղած Դարեհը, դիտելով իր շուրջը տեղի ունեցող սպանդանոցը, իջավ իր ռազմակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտերերի վրայով, վեր ցատկեց իր նժույգի վրա, ու, մինչ ճակատամարտի ավարտը, փախուստի դիմեց։ Նրա հետևից վազեց իր զորքը, ցնծված միահամուռ աղաղակով «արքան փախչում է»։ Մնացած պարսիկ զինվորները, լսելով այդ ճիչն ու տեսնելով, որ իրենց զորքը նահանջում է, իսկ նրա հետևից գլորվում է մակեդոնացիների ալիքը, շրջեցին իրենց նժույգները։ Գազազած մակեդոնացիք հետապնդում էին, և պարսիկները, մխրճելով իրենց իսկ հետևակին, խուճապահար նահանջեցին։ Բոլորի առջևում արշավակի սլանում էր Դարեհը, որին կրնկակոխ հետապնդում էր Ալեքսանդրը։
 
Սակայն, վրա հասած գիշերամուտը դադարեցրեց հետապնդումը։ Ալեքսանդրը հավաքեց Դարեհի թողաց զենքն ու հագուստը և վերադարձավ ճամբար։ Այստեղ արդեն մակեդոնացիք տոնում էին իրենց հաղթանակը։ Նրանց ձեռքն ընկան Դարեհի սայլաճամբարում գտնվող գանձերն ու կանանոցը։ Ալեքսանդրը ոչ միայն չնսեմացրեց Դարեհի կանանց, այլ նույնիսկ մեծարեց նրանց ու դրանով նրանց հարգանքն ու երախտագիտությունը վաստակեց։
Տող 37.
 
==Գրականության ցանկ==
* И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
* Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
* Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
 
{{Վիքիքաղվածք}}