«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (20), → (12), → (43), → (2), լ: → լ։, տ: → տ։ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: : → ։ (29) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (20), → (12), → (43), → (2), լ: → լ։, տ: → տ։ oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Ճակատամարտ
|Ճակատամարտի անվանում = Գրանիկոս գետի ճակատամարտ
|Հակամարտություն = [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքներ
|Գունային ուրվագիծ = background:#ffccaa;color:#000000
|Պատկեր = [[Պատկեր:Crossing of the Granicus, Gérard Audran after Charles Le Brun, 1672 .jpg|350px]]
|Վերնագիր = Գրանիկոս գետի ճակատամարտ:ճակատամարտ։ Պարսիկ ձիավորը Ալեքսանդրի գլխին մարտական կացնիկ է բարձրացրել:բարձրացրել։ Հետևում գտնվող Կլիթոսը փրկում է Ալեքսանդրի կյանքը
|Թվական = 334 մ. թ. ա., մայիս
|Վայր = [[Գրանիկոս]] գետ, թափվում է [[Մարմարա ծով]] , [[Առաջավոր Ասիա]], (այժմ՝ ք. [[Բիգա]], [[Թուրքիա]])
|Արդյունք = [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] հաղթանակ
|Հակառակորդ1 = [[Հին Մակեդոնիա]],
[[Կորինֆյան միություն]]
|Հակառակորդ2 = [[Աքեմենյան տիրություն]],
[[Պարսկաստան]]
|Հրամանատար1 = [[Ալեքսանդր Մակեդոնացի]],
[[Պարմենիոն]], [[Կլիթոս]],
գեներալներ
|Հրամանատար2 = Հույն [[Մեմնոն]],
[[Փոքր Ասիա]]յի
կուսակալների խորհուրդ
|Ուժեր1 = 5 հազար հեծելազոր,
40 հազար հետևակազոր
|Ուժեր2 = 20 հազար հեծելազոր,
20 հազար հետևակազոր
(այդ թվում հունական վարձնազորք)
|Կորուստներ1 = զոհված՝ 85 հեծյալ,
300 հետևակային ([[Արիանոս]])
|Կորուստներ2 = զոհված՝ 1000 հեծյալ ,
3 հազար հետևակային,
գերևարված՝ 2000 հունական հետևակային ([[Պլուտարքոս]])

'''Գրանիկոս գետի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, [[Փոքր Ասիա]]յի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ ք. [[Բիգա]], [[Թուրքիա]]), ոչ հեռու առասպելական [[Տրոյա]]ի փլատակներից։ Այն ճանաչված է որպես [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] Արևելյան արշավոմ առաջին տարած հաղթանակը։

Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար [[Մեմնոն]]ը։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգույշ Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ընդունել խորհրդի անդամների որոշումը։

Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին։ Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն]]ը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և ճակատամարտին պատշաճ կերպով նախապատրաստվել։ Ալեքսանդրի պատասխանեց, որ [[Հելլեսպոնթոս]] կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին նրանց գետանցման ավարտի պահին։ Դրանից ելնելով, պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, շարելով հունական հետևակին երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ վարձնազորքը, փաստորեն, սեղմվեց ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։

Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափնջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։
[[Պատկեր:Battle granicus.gif|left|thumb|350px]]
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը` թեթև հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Քլիթոս]]ը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց։

Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում վճռորոշեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան։ Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ III]]-ի ավագ որդին, ինչպես նաև մի շարք անվանի զորավարներ ու հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը` և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց։ Գերևարված հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմում կռվելու համար։

Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա։

==Գրականության ցանկ==
* И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
* Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
* Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003

{{Վիքիքաղվածք}}
1 105 242

edits