«Սևան (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (452), → (254), → (125), → (61) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 67.
}}
 
'''Սևանը''', քաղաք է [[Հայաստան]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ում, [[Սևանա լիճ|Սևանա լճի]] հյուսիս-արևմտյան ափին, [[Երևան]]ից 66 կմ հյուսիս-արևելք։Բնակավայրըարևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա և զբաղեցնում է 7500 քկմ տարածք։ <ref name="ուղեցույց">Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012թ</ref> Բնակավայրը 1842թ-ին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա`ի պատիվ Պավել 1-ին ցարի աղջիկներից մեկի` Ելենայի։ 1935թ. այն վերանվանվեց Սևան։ 1961թ. բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967թ.-ին` հանրապետական ենթակայության։
 
Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։2005թ-ին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7հա հողատարածք։
 
Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամփակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։
 
Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։
 
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։
 
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում։<ref>{{cite book|author=Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան|title=Աշխարհագրական անունների բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1989|page=էջ 290}}</ref><ref>{{cite book|author=Ա. Ա. Ասլանյան, Հ, Ղ Գրգեարյան|title=Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1981|page=էջ 173}}</ref> 2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը։
 
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք։
 
Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների` 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային։
 
Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական և «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները։
 
Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան։
Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է։
 
Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ «Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը բոլորում է իր 7-ամյա կենսագրությունը և ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները` ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով։
 
Մեկամյա կենսագրություն ունեն Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև հաստատված ապակենտրոնացված հարաբերությունները։ Համագործակցության ոլորտներն են` տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, զբոսաշրջության, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում։
 
Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր։
 
Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003թ-ին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ։
Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը։
 
Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։
 
== Զբաղվածությունը ==
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։
 
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում։<br />
 
== Արտաքին հղումներ==
* [http://gegharkunik.gov.am/about-communities/265/ Էջը Գեղարքունիք մարզպետարանի կայքում]
* [http://gegharkunik.gov.am/community-leader-council/265/ Համայնքի ղեկավարի Էջը Գեղարքունիք մարզպետարանի կայքում]
 
== Կլիման ==
Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ արևոտ օրերի քանակը հասնում է 250-ի։ Ամառային ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 20°C-30°C: [[Ձմեռ]]ները ձյունառատ են, իսկ [[ապրիլ]]-[[նոյեմբեր]] ամիսներին բավական ցուրտ է։ <ref name="ուղեցույց"/>
 
{{Weather box
Տող 172 ⟶ 186՝
== Աղբյուրներ ==
{{Վիքիպահեստ|Sevan, Armenia}}
 
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ==
* [http://gegharkunik.gov.am/about-communities/265/ Էջը Գեղարքունիք մարզպետարանի կայքում]
* [http://gegharkunik.gov.am/community-leader-council/265/ Համայնքի ղեկավարի Էջը Գեղարքունիք մարզպետարանի կայքում]
 
{{Գեղարքունիքի մարզ}}