«Օդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 52 interwiki links, now provided by Wikidata on d:q7391292 (translate me)
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է: Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը: 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան:
 
XIX դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր:
Տող 12.
 
[[Մթնոլորտ]]ում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO<sub>2</sub>-ը՝ օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով:
Վերջին հարյուրամյակում CO<sub>2</sub>-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ: Իսկ էներգետիկայի և ծանր արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ: Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև տրանսպորտային միջոցների արտանետումները: Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ:
[[Մթնոլորտ]]ային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն: Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը: Մարդու բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը: Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2–0,3 մ/վ:
Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ և այլն) տարածման պատճառ դառնալ: Ուստի դրանք անհրաժեշտ է մշտապես օդափոխել:
Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության ու վիճակի իր առանձնահատկությունները:
25–30 կմ բարձրություններում գտնվում է օզոնային շերտը, որը կենսական նշանակություն ունի, կլանում է [[Արեգակ]]ի՝ կյանքի համար վնասակար անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը:
 
100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օդ» էջից