«Միգամածություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:VISTA infrared Orion Nebula.jpg|thumb|[[Հայկ (համաստեղություն)|Օրիոն]] համաստեղությունում գտնվող «Մեծ միգամածությունը» (տեսանելի է նաև անզեն աչքով)]]
'''Միգամածություններ''', տիեզերական գոյացություններ, լինում են գալակտիկական և արտագալակտիկական։ Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, [[Տիեզերական փոշի|փոշու]] և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր։ Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է [[աստղադիտակ]]ներով։ Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը։ Մեր Գալակտիկայում՝ [[Ծիր Կաթին]]ում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է [[Ածխի պարկ]]ը, որը գտնվում է [[Հարավային խաչ]] համաստեղությունում։ Ժամանակակից աստղագիտության տվյալներով` գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած։
 
1920-ական թվականներին ամերիկացի աստղագետ [[Էդվին Հաբլ]]ն ապացուցել է, որ արտագալակտիկական միգամածություններն աստղային համակարգեր են, այսինքն` գալակտիկաներ։