«Փինք Ֆլոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), → (6) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, replaced: ր: → ր։ (8), ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 28.
[[1967]]-ին թողարկվեց խմբի առաջին ալբոմը՝ ի դեպ, ձայնագրված լեգենդար "[[Abbey Road]]" ստուդիայում և [[The Beatles]]-ի հավանական ազդեցությամբ՝ "The Piper at the Gates of Dawn" (Սրնգահարը արևածագի դարպասների մոտ), որտեղ Բարրեթի անդրաշխարհային տեքստերն ու խելագար ձայնային երանգավորումները թերևս իրենց գագաթնակետին էին։ Այն մեծ հռչակ բերեց խմբին, իսկ Սիդի արվեստի որոշ սիրահարների կարծիքով` դարձավ լավագույնը խմբի ողջ պատմության ընթացքում։
 
1967-ին տեղի ունեցավ Փինք Ֆլոյդի առաջին Բրիտանական համերգային շրջագայությունը, որ մեծ աղմուկ առաջացրեց։ Սակայն այն ունեցավ և բացասական երանգ՝ երբեմն Բարրեթը բեմի վրա դադարում էր նվագել, ու հայացքը հառած դահլիճին` ընկղմվում էր իր մեջ։ Ուժեղ թմրադեղերն իրենց քայքայիչ ազդեցությունն էին թողնում Բարրեթի գիտակցության վրա:վրա։ Վերջիվերջո, նրա փոխարեն խումբ հրավիրվեց Ուոթերսի ընկերը` արտակարգ կիթառահար ու նաև երգիչ [[Դեյվիդ Գիլմոր]]ը, որն էլ որոշ ժամանակ անց պաշտոնապես զբաղեցրեց Բարրեթի տեղը։
1968-ին հայտնվեց խմբի նոր ծրագիրը - "A Saucerful of Secrets". կրկին մեծ հաջողություն, մասամբ շնորհիվ "Corporal Clegg" երգի, որ պատմում է փայտե ոտքով ու թագուհու շնորհած մեդալով հայրենիք վերադարձած զինվորի մասին։
 
Սիդի հեռացումից հետո Ուոթերսի քաղաքական ձախ հայացքները ու Գիլմորի սերը կատարյալ [[բլյուզ]]ի և զանգվածային աննկարագրելի շոուների նկատմամբ պետք է վճռորոշեին խմբի հիմնական ոճը։ Նույն 1968-ին Փինք Ֆլոյդը շրջագայեց ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայու՝ մեծապես խթանելով ձայնապնակների վաճառքը ու հետաքրքրությունը խմբի հանդեպ։ «Մեծ, լավագույն ու համապարփակ» շոու ստեղծելու ցանկությամբ խումբը համերգ կազմակերպեց լճի վրա՝ հրավառության, պայթյունների, վեր լողացող հսկայական փչովի ութոտանու և ձկների ուղեկցությամբ, ինչը հերթական սկանդալի պատճառը դարձավ։
 
1969 թ. թողարկվեցին "More" ծրագիրը և "Ummagumma" կրկնակի ալբոմը՝ երկու խիստ տարբեր աշխատանքներ:աշխատանքներ։ Եթե առաջինը կազմված էր լիրիկական հանգիստ երգերից, ապա երկրորդը ներկայացնում էր էլեկտրոնային աղմկոտ մեդիտացիա (առաջին սկավառակին), ինչպես նաև՝ համերգային կատարումներ (երկրորդ սկավառակին)։
 
Հաջորդ ալբոմը - "[[Atom Heart Mother]]" (1970), մեծ հաջողություն ունեցավ։ Ալբոմի "If" երգում զգացվում է չիրականացած հույսերի և մենակության ցավը, անելանելության ճիչը։
Տող 47.
1979 թ. հայտնվում է "[[The Wall]]"-ը։
 
“The Wall”-ը կրկնակի ձայնասկավառակն էր:էր։ Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում` գրված մի շնչով։ Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների։ Այս ձայնասկավառակը դառնում է Փինք Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին։ Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների։
 
1980թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ` “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր` Ուոթերսի գրած սցենարով։ Գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը` “Boomtown Rats” խմբից, ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմակերպիչ։
Տող 55.
Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցնել Ռոջեր Ուոթերսը.այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս։ “The Wall” ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը։
 
1983 թ. Փինք Ֆլոյդը թողարկում է հերթական ձայնասկավառակը “The Final Cut” անվանմամբ, բայց արդեն առանց Ռայթի։ Այս հանգամանքը նկատելի էր:էր։ Չնայած Ռայթին փոխարինող գտնվել էր ի դեմս Մայքլ Կամենի և Էնդի Բոուի, այնուամենայնիվ նրանք չկարողացան լիովին փոխարինել նրան։
 
Ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռոջեր Ուոթերսն էր, այլ կերպ ասած, ձայնասկավառակը կարելի էր համարել Ուոթերսի անհատական նախագիծը՝ կատարված Փինք Ֆլոյդի մյուս երկու անդամների հետ։ Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում։ Շատերի կարծիքով Ուոթերսը չափից դուրս քաղաքականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը։ Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր «հիթ շքերթ»-ում տեղեր զբաղեցրին՝ այնուամենայնիվ “The Final Cut” Փինք Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց։
Տող 63.
Չորս տարի անց` 1987թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինք Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի։
 
Սկսվում են ձայնագրություններ նոր` “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար:համար։ Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը` Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ։
 
Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինք Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական Փինք Ֆլոյդյան ոճով։ Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Pink Floyd-ի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել։
 
Ձայնասկավառակի թողարկումը անհետևանք չմնաց։ Թողարկումից հետո, Ուոթերսը Գիլմորին և Մեյսոնին դատի է տալիս "Pink Floyd" անունը օգտագործելու համար:համար։ Երկարատև քաշքշուկներից հետո այնուամենայնիվ Գիլմորին և Մեյսոնին հաջողվում է պահպանել "Pink Floyd" անունը օգտագործելու իրավունքը։
 
Այնուհետև Փինք Ֆլոյդը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների, որը տևում է գրեթե երկու տարի։ Այս շրջագայությունները խմբի պատմության մեջ ամենաերկարատևն ու ամենահամերգաշատն էր:էր։ Խումբը տվեց շուրջ 100 համերգ, որից 45-ը` Եվրոպայում։ Համերգները աչքի ընկան նաև հարուստ դեկորացիաներով` բեմային մեծ էկրանով, 300 ավելի թարթող լուսերով, լազերային էֆեկտներով և այլն։ Այս ամենը տեղից տեղ տանելու համար 45 բեռնատար մեքենաներ են պահանջվում։
 
Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները։
 
Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար:դադար։ Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994թ. անվանվելով` “The Division Bell”: Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ։
 
“The Division Bell”-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները։ Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների։
Տող 79.
1995թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ։ Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները։
 
2005թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինք Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով` Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած “Live 8” բարեգործական համերգ նախագծին։ Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր:էր։ Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ։
 
“The Division Bell”-ից հետո, խումբը նոր ստուդիային ձայնասկավառակներ չի թողարկելձ։