«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: >: → >։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պարույր Սկայորդի''', մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի<ref>այսինքն` [[Մարաստան]]ի թագավոր</ref> Վարբակեսին` թագավորությունը Սարդանապալից<ref>Ասորեստանի թագավոր</ref> վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին` խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»<ref>Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ</ref>:։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։
 
Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ [http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D1%82%D1%83%D0%B0 Պարտատուա] յի հետ, որը հիշատակվում է հյուն պատմիչ [[Հերոդոտոս]]ի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։