«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (12), → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ր: → ր։, և: → և։, >: → >։ (16), ա: → ա։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց` [[Հրեշտակապետ|Գաբրիել հրեշտակապետ]]ի միջոցով` [[Տաճար]]ում ծիսական [[խնկարկություն]] կատարելու ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգով]] լցված` մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված [[Հիսուս|Մեսիայի (Քրիստոսի)]] գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1:8-25)։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։
Հովհաննեսի` Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա` դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է [[Մարիամ Կույս]]ին, ով արդեն հղի էր [[Հիսուս]]ով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1:35-45)։
Հովհաննեսի ծնունդը ըստ գիտական հաշվարկների` համընկնում է Ք.ա. 5-4թթ.-ի միջև:միջև։ Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել [[Աստված|Աստծուն]] (Ղուկ. 1:67-75)։ Համաձայն Գաբրիելի հրամանի` մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.` ioannes, եբր.` johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն <ref>Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768</ref>:։
Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց [[Իսրայել]]ում» (Ղուկ. 1:80)։ Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա:վրա։ Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են`
 
# Հովհաննեսը [[նազովրեական ուխտ]] էր արել <ref>The Oxford bible commentary, oxford, 2007, p. 926, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 265,</ref>
# Հովհաննեսը մանկությունից սկսյալ եղել էր [[եսեննական աղանդ]]ի անդամ կամ հետևորդ<ref>Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр.265</ref>:։
 
Այսուհանդերձ գոյություն ունեն թե՛ առաջին, թե՛ երկրորդ վարկածները հերքող մի շարք լուրջ ու ակնհայտ դրույթներ։
Տող 48.
# վկայություն իրենից հետո Եկողի մասին
 
Վերոնշյալ 3 կետերը, սակայն, Ավետրանում հանդես են գալիս միախառնված և հաճախ զատորոշելը բավական դժվարություն է առաջացնում։ Ընդհանուր համապատկերում ակնհայտ է, որ Հովհաննեսը քարոզով փորձում էր ապաշխարության մղել մեղավոր ժողովրդին մկրտության սիմվոլիկ արարողությամբ (պետք չէ շփոթել Քրիստոնեական [[Մկրտություն|Մկրտության]] խորհրդի հետ) և որպես միջնորդ` պատրաստել [[Իսրայել]]ին [[Մեսիա]]յի գալստյանը (հմմտ. Մատթ. 3:1-2, Մարկ. 1:4, Ղուկ. 3:3 )։ Վերևում նշված 3 կետերը, նշենք, ներկայացնում է նաև ազգությամբ հրեա [[Հովսեփոս Փլաբիոս]] պատմիչն իր «[[Հրեական հնախոսություններ]]»-ի 18/5:2 հատվածում<ref name="ReferenceA">Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996, стр. 223</ref>:։
[[Ապաշխարություն]] ասելով Հովհաննեսը նկատի ուներ հրաժարումը նախկին սխալ կայնքից և դարձը դեպի [[Աստված]]։ Սա ի դեպ վերաբերում էր և հրեաներին, ովքեր իրեն ուղղակի ընտրյալ և փրկված էին համարում, և [[հեթանոսներ]]ին, ովքեր համարվում էին մեղսակիր և մերժվում էին հրեաներից։
[[Մկրտություն]]ը, որ կատարում էր Հովհաննեսը [[Հորդանան]] գետում (այստեղից էլ նրան տրվող Մկրտիչ մակդիրը), կատարվում էր ամբողջական ընկղմումով ջրի մեջ։ Արարողությունը, որ առկա է շատ ժողովուրդների մշակույթների մեջ, թեև որոշ նմանություններով համընկնում է որոշ ծեսերի հետ, բայց և ունի որոշ ուրույն գծեր, ինչը փաստում է դրա ինքնուրույնության մասին։ Ջուրը Հովհաննեսի համար ունի [[միստիկ]], խորհրդավոր իմաստ. այն մարմնի արտաքին մաքրումից տանում է ներքին մաքրման<ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 68, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 266</ref>:։
Հստակ է նաև, որ Մկրտչի սկսած մկրտությունը նախապատրաստումն էր իր ետևից Եկողի գործունեության։ Այստեղ ակնհայտ են դառնում նրա վախճանաբանական հայացքները. նա անընդհատ խոսում է [[դատաստան]]ի մասին և հայտարարելով, թե դրա ժամն արդեն իսկ հասել է` խոստովանում է, որ իր պարտականությունը լոկ ցածր` նախապատրաստական աշխատանքն է. բուն գործը` դատն ու դատաստանը, վերապահված է իր ետևից Եկողին։ Եթե առանձնացնենք Մկրտչի վախճանաբանական հայացքները, ապա կստանանք գեղեցիկ պատկերավորումներով այս հատվածները.
 
Տող 63.
[[Պատկեր:Baptism3.jpg|thumb|300px|Հովհաննեսը մկրտում է Հիսուս Քրիստոսին]]
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[ավանդություն|ավանդության]] համաձայն [[Հիսուսի Մկրտությունը]] Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին` [[Սուրբ Ծնունդ]]ից ճիշտ 30 տարի հետո նույն օրը։
Այս Մկրտության մասին ամենաընդարձակը [[Ավետարանիչ]]ներից խոսում է [[Մատթեոս]]ը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ` նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջում էր ինչպես [[աղավնի]] և գալիս էր իր վրա:վրա։ Եվ ահա` մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:13-17)։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները` ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3:21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3:22)։
Այն, որ ետևից Եկող ավելի Զորեղը պետք է մկրտվեր իրեն ստրուկից ցածր դասող Հովհաննեսից, զարմանք է առաջացնում Մկրտչի մոտ. նա ինքն էր ցանկանում մկրտվել [[Քրիստոս]]ից, սակայն Հիսուսը պնդում է, որ Աստծո ցանկությունը Իր Մկրտությունն է և անհրաժշտ է հնազանդ լինել աստվածադիր օրենքին։ Այնուհետև Ավետարանիչները խոսում են 2 [[հրաշք]]ի` աղավնու տեսքով [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] էջքի և երկնքից հնչող ձայինի մասին։ Համաձայն Հովհաննես Ավետարանչի` աղավնու իջնելը նշան էր Հովհաննեսի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (Հովհ. 1:32-34)։ Նույն նպատակն էր հետապնդում նաև երկնքից հնչած ձայնը, որն արդեն ժողովրդի լայն զանգվածներին հայտարարեց, թե ով է Քրիստոսը։
 
== Հովհաննես Մկրտչի բանտարկությունը և գլխատումը ==
 
[[Քրիստոս]]ի մասին վկայություն տալուց հետո Հովհաննես Մկրտչին գտնում ենք բանտարկված. Այս մասին տեղեկություններ են հայտնում ինչպես [[համատես Ավետարաններ]]ը, այնպես էլ [[Հովսեփոս Փլավիոս]] հրեա պատմագիրը։ Ի մասնավորի [[Ղուկաս Ավետարանիչ]]ն այդ առթիվ հայտնում է. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրայ ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. 3:17-18 հմմտ. Մատթ. 14:3-4, Մարկ. 6:17-18)։ Բանն այն է, որ Հերովդական ընտանիքում ամուսանկան կապերը միշտ եղել են չափազանց խճճված։ Այսպես` [[Հերովդես Մեծ]]ի բազում ամուսնություններից սամարացի Մաղթակիայից ունեցած որդին էր [[Հերովդես Անտիպաս]]ը, ով հոր մահվանից հետո դարձավ [[Գալիլիա]]յի և [[Պերեա]]յի չորրորդապետը։ Սա ամուսնացած էր իր հարևան Արաբիայի Նաբատեական արքա Արետաս Դ-ի դստեր հետ<ref>Օրմանեան Մաղաքիա արք., Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 92, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 329</ref>:։ Սակայն ժամանակի ընթացքում, չդավաճանելով իր տոհմում արմատ գցած խառնամուսնությունների սովորությանը, ինքն էլ դիմեց նման քայլի. Այցելելով իր եղբորը` Փիլիպպոսին, Անտիպասը սիրահարվեց եղբոր կնոջը` [[Հերովդիա]]յին և նրան ամուսնության առաջարկ արեց։ Հերովդիան, որ միևնույն ժամանակ դուստրն էր Հերովդես Անտիպասի ոչ հարազատ մեկ այլ եղբոր (այսինքն Անտիպասի զարմուհին էր), չմերժեց առաջարկը<ref>Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94</ref>:։
Սա հաշվի առնելով` Հովհաննես Մկրտիչը` որպես ճշմարիտ [[մարգարե]], մի քանի պատճառ ուներ Հերովդեսին հանդիմանելու.
ա. Ամուսնություն եղբոր կնոջ հետ (Մարկ 6:18, Մատթ. 14:4 հմմտ. Ղևտ. 20:21, 18:16),
բ. Ամուսնություն ազգականի հետ` արյունապղծություն
գ. Կրկնամուսնություն առանց նախկին կնոջն արձակելու <ref>Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94, New Bible commentary, England, 2005, стр. 923</ref> (հմմտ. Բ Օր. 24:1)
դ. Մի պատճառ էլ ներկայացնում է Փլավիոս պատմիչը «Հրեական հնախոսություններում» (18/5:2). այդ պատճառը հեղափոխական գաղափարներն էին Մկրտչի խոսքում<ref name="ReferenceA"/>:։
Թեև [[Ավետարան]]ները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ [[Մաքերոն]] ամրոցի անունը <ref name="Նույն տեղում">Նույն տեղում</ref>:։
[[Պատկեր:p034020.jpg|thumb|300px|Հովհաննես Մկրտչի գլուխը]]
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի` Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14:5, Մարկ. 6:19-20)։ Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին։ Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»։ Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6:22-29)։
[[Հովսեփոս Փլավիոս]]ը հայտնում է պարուհու անունը` Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)<ref name="Նույն տեղում"/>:։ Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը` միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք [[Մաղաքիա արք. Օրմանյանի]] այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին <ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333</ref>:։
Ըստ Ավետարանների` երբ Հովհաննես Մկրտչի աշակերտներն իմանում են ուսուցչի մահվան մասին, գալիս վերցնում են մարմինը և հողին են հանձնում (Մատթ. 14:12, Մարկ. 6:29)։ Գոյություն ունեն մի շարք ավանդություններ` կապված Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, որոնցից հայկականը հայտնում է [[Ագաթանգեղոս]] պատմիչը` տեղեկացնելով, որ [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]] հայրապետը Հայոց աշխարհ է բերել Մկրտչի և [[Աթանագինե]] վկայի [[մասունք]]ները և ամփոփելով` եկեղեցի է կառուցել այդ տեղում<ref>Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայանց, Տփղիս, 1909, էջ 422-423</ref>:։ Ըստ պատմիչ [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]]` բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո ընկնում է [[Արցախ]]ի իշխան [[Ջալալ Դոլա]]յի եղբոր ձեռքը և երբ նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից այն և [[Գանձակ]] տանելով ամփոփում է հողում ու 1211 թ. հրաշակերտ մի եկեղեցի է կառուցում, որն անվանվում է [[Գանձասար]]ի սուրբ Հովհաննես<ref>Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983, էջ 348</ref>:։
 
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած Մկրտչի հիշատակին` [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան]], [[Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակություն]]ը, [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի]], [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի։]]
Տող 86.
Այն, որ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսը ազգականներ էին, նշում է նաև [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկաս Ավետարանիչը]] (1:36), սակայն, որքան էլ որ տարօրինակ է, նրանց երկխոսության կամ համատեղ գործի մեջ գրեթե չենք հանդիպում։ Առկա միակ երկխոսությունն էլ իր հերթին երկու կերպարներին ներկայացնում է փոքրիկ ընդդիմության մեջ. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»(Մատթ. 3:13-15)։ Սա հաճախ ընկալվել է որպես Մկրտչի գերակայություն Հիսուսի հանդեպ։ Առհասարակ այդ գաղափարն իր զարգացումն ապրեց 20-րդ դարում, երբ պատմական Հիսուսի կերպարի վերականգման աշխատանքում մեծ կարևորություն տրվեց Մկրտչի պատմական կերպարի վերականգմանը։ Դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ նրանց 2-ի գործունեությոն մեջ բավականին շատ արտաքին նմանություններ կան։ Նմանությունների օգտին էր խոսում նաև Մարկ. 6:14,16 հատվածը, ուր [[Հերովդես Անտիպաս]]ը շփոթում է Հիսուսին Հովհաննեսի հետ։ Այս նմանությունները և Մկրտչի քարոզչության ժամանակագրական առաջնությունը Քրիստոսի քարոզչությունից, կարծիք ծնեցին, որ Հովհաննեսը` որպես արդեն իսկ հաստատված հեղինակություն, իր աշակերտների մեջ պետք է ունեցած լինի նաև Հիսուսին։ Հարցը ավելի է սրվում Մատթ. 11:2-6 հատվածում (հմմտ. Ղուկ. 7:18-23). «Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Բազմաթիվ մեկնիչներ են անդրադարձել այս գայթակղիչ հատվածին, սակայն ամենատարածված մեկնաբանությունները սրանքն են.
 
* Հովհաննեսը չէր կասկածում, այլ ցանկանում էր ամրացնել իր աշակերտների հավատքը<ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 272, Մաղաքիա արք.Օրմանեան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 191-192, William Barclay. The Gospel of Mathew, vol 2, Edinburgh,1975, p. 2</ref>:։
 
* Հարցումը նպատակ էր հետապնդում արագացնել մեսիական դարաշրջանի գալուստը<ref>William Barclay. The Gospel of Mathew, vol 2, Edinburgh,1975, p. 3, William Barclay. The Gospel of Luke, Edinburgh,1975, p. 89</ref>:։
 
* Հովհաննեսը` որպես պահպանողական հրեա, չէր կարողանում համակերպվել Քրիստոսի` Օրենքի տառին չհետևելու փաստի հետ։
Տող 97.
== Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ ==
[[Պատկեր:Eglise apostolique arménienne de Paris, cathédrale Saint Jean-Baptiste.jpg|thumb|align:right|Սբ.Հովհաննես Մկրտիչ, Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցի]]
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել։ Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները։ Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից։ Ըստ այդմ` Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3:1, 14:2, Մարկ. 6:14, Ղուկ. 7:20,23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին։ Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>:։
Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ` [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ` [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...)։ Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40:3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3:3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1:3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3:4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1:23)։ «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը` Աստծո Խոսքը (Բանը)։ Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը` լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>:։
Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)` Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»: [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները։ Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել։ Ավելին` հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը` նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»:
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|thumb|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] 1915թ.]]
Տող 108.
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»: Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն` Աստվածորդուն։
Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»: Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1:6, 33)` իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44)։
Մկրտչին [[Ատոմ Անձևացի]]ն կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո։ Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ:բնորոշումներ։ Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»` փեսայի բարեկամ (Հովհ. 3:29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը։ Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ։ Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փոսայի բարեկամ` շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ [[Եկեղեցի]]ն և Քրիստոսին)։
Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը` իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]]։
Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1:1)։