«Վարդան Հացունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (10), → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Hatsuni.jpg|thumb|220px|Վարդան Հացունու «Հայուհին պատմության առջև» գրքի շապիկը ([[Թեհրան]], 2009)]]
 
'''Վարդան Հացունի''', կամ '''Հ. Վարդան Վ. Հացունի''', ի ծնե՝ Վարդան Սոմունճյան ([[հուլիսի 10]], [[1870]] [[Պարտիզակ, Նիկոմիդիա|Պարտիզակ]] - [[հուլիսի 8]], [[1944]]), [[հայ]] բանասեր, ազգագրագետ։
 
== Կյանքը ==
Ծնվել է [[1870]] թվականին [[Սեբաստիայի նահանգ]]ի [[Պարտիզակ, Նիկոմիդիա|Պարտիզակ]] (այժմ Բահչեջիկ) հայաբնակ ավանում։ Կրթությունն ստացել է [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն]]ում, ապա դարձել նույն միաբանության անդամ։ Մոտ 40 տարի աշխատել է Մխիթարյանների [[Միլան]]ի, [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]], Վենետիկի և այլ քաղաքների վարժարաններում՝ որպես ուսուցիչ և տեսուչ։
 
== Ուսումնասիրություններ ==
Աշխատությունները հիմնականում վերաբերվում են հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին։
*Լուսաբանել է Հին Հայաստանում [[երդում|երդման]] առիթները, վայրերը, եղանակները և այլն, հետազոտել ուտեստեղենը, վերլուծել [[Հայաստան]]ի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում նաև հոգևոր ճաշատեսակները)։
*Քննության է առել տարբեր եղած հայկական [[դրոշ]]ները (քաղաքացիական և եկեղեցական), ճշտել [[Արշակունիներ|Արշակունյաց]], [[Բագրատունիներ|Բագրատունյաց]], [[Ռուբինյաններ]]ի, տարբեր իշխանական տների, զինվորական դրոշների ձևերը, գույները, նշանները և այլն։
*Ուսումնասիրել է Հին Հայաստանում կրթության, դաստիարակության զարգացումը։