«Հակոբ Մեղապարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ.-ի → թվականի (2), : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
չ →‎Գործունեությունը: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թ թվականին և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «[[Ուրբաթագիրք]]ը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդարձակ հատվածներ [[Ավետարան]]ից, մի հատված [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։ Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում։
 
«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ֆրիկ]]ի, [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]], [[Մկրտիչ Նաղաշ]]ի ստեղծագործություններից։
 
Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր։ Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր։ Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով։ Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus` Հակոբ, Zanni` Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius` Հայ։ Յուրաքանչյուր գիրք տպագրվել է մի քանի հարյուր օրինակով։ Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները։