«Հադրիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (20), → (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Bust Hadrian Musei Capitolini MC817.jpg|thumb]]
 
'''Հադրիանոս''' (Publius Aelius Hadrianus, 76-138 մ.թ.), հռոմեական կայսր:կայսր։ Ծնվել է [[76]]թ. [[հունվարի 24]]-ին, հավանաբար՝ [[Հռոմ]]ում (այլ տեղեկություններով՝ Իտալիկ քաղաքում (ներկայիս [[Սևիլյա]]յի մոտ, Իսպանիա)), վախճանվել է [[138]]թ. [[հուլիսի 10]]-ին, [[Կամպանիա]]յի [[Բայա, Իտալիա|Բայա]] քաղաքում։ [[Հռոմի կայսրություն|Հռոմի]] [[կայսր]] [[117]] - [[138]] թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։
 
85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսր [[Տրայանոս]]ը։ Որպես կայսր, նա հաջորդեց [[Տրայանոս]]ին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։ Ծառայել է բանակում, Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներում։ 114 թ. նշանակվել է Ասորիքի կուսակալ։ 117 թ. Տրայանոսը, որը չուներ երեխա, որդեգրել է Հադրիանոսին։ Դառնալով կայսր Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները նա միևնույն ժամանակ ստեղծելով պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից։