'''Քասաղը''' [[Հայաստան|Հայաստանի]]ի գետերից է։ Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է [[Արագած|Արագածից]]ից, իսկ մյուսը` [[Փամբակ|Փամբակի]]ի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես [[Աշտարակ|Աշտարակի]]ի և [[Օշական]] գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում [[Սև ջուր]]։ Ստորին հոսանքում` [[Արարատյան դաշտ|Արարատյան դաշտի]]ի սահմաններում, Քասախի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասախը իսպառ ցամքում է։
Քասախը ունի 89 կիլոմետր երկարություն։ Նրա մեջ թափվող վտակներից ջրառատը '''Ամբերդն''' է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կաևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակած ձյունը, որ սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։
Քասաղի ջրերը ամբարվում են [[Ապարան|Ապարանի]]ի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։