«Փառիսոսի բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բտթը՝ Հեռացրեց 1 ինտերվիքիի հղումները, հիմա հղումները հանդես կգան Վիքիդատայում՝ $ համարի տակ
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 12.
|քարտեզի նկարագրություն =
|տիպ = Բերդ
|կոորդինատներ = {{coord|40|29|28|N|45|45|24|E|display=title}}
|կոդ =
|կառուցման ժամանակ = IX-X դդ.<ref name="ՍԿ127" />
|կառուցող =
|շինանյութ = անմշակ կրաշաղախ, կոպտատաշ քար
Տող 33.
|նկարագրություն2 =
}}
'''Փառիսոսի բերդ''' (Ադրբեջանում հայտնի է որպես {{lang-az|Koroğlu qalası}} Քյորօղլու կալասը), միջնադարյան հայկական բերդ, որը գտնվում է ներկայիս [[Ադրբեջան|Ադրբեջանական Հանրապետության]] [[Գետաբեկի շրջան]]ի [[Ղալաքենդ]] գյուղի հյուսիսային մասում, գետի ձախափնյա ժայռոտ լեռնագագաթի վրա<ref name="ՍԿ127">Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, [[Երևան]], [[2004]], էջ 127</ref>:
 
== Պատմություն ==
Տող 45.
Ըստ ավանդության, ջուրը այստեղ է հասցվել ստորգետնյա առվով<ref>Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, N 36, էջ 3՝ {{քաղվածք|...Բերդի գագաթում կայ ջրամբար, որը ինչպէս ասում են լցւում է ջուրը հեռուից՝ գետնի տակով բերած առուից...}}</ref>:
 
IX-X դարավերջին բերդն այցելած մի քանի հեղինակներ թողել են նկարագրական ուշագրավ նյութեր: Դրանցից է [[1890]] թվականի ամռանը բերդ է բարձրացել Ս. Քամալյանը և գրել հետևյալը՝
 
{{քաղվածք|...շենը կպած է կրաքարից բաղկացած բլրի արևելակողմին, որի գագաթին հսկայաձև խոյացած են ամրապինդ ծակերավոր պարիսպները ղալաի: Բլրի լանջով բարձրացա դեպի արևելահյուսիս, ուր կրաքար էին հանում ահագին գրդոններով: Հյուսիսային կողմի կամրջի մոտից ձի հեծած խոտորս գնացինք, շատ տեղ կեռմաններ անելով: Ստորոտից նայելիս դժար էր թվում բերդի մոտ հասնելը. 25 րոպեի ընթացքում բարձրացած, ուրախ և գոհ շրջում էինք բերդապարիսպների գլխներին ու կողքերին, զգուշությունով ականելով քարակույտերը: Բլրի շուրջը կարճ ու կանաչ արոտով է ծածկված, մեծ մասը սպիտակին են տալիս կրաշերտերը հողի ու խոտի տակից: Պարիսպը միայն դրսից պատած է մացառներով և մի քանի մեծ կաղնի ծառերով հյուսիսային կողմից: Բլուրը լեռնաչափ բարձր ու հարավից կանգնած երկար ու խոր ձորի մոտ, որի միջով գետակն է հոսում սկիզբ առնելով Սատանի խաչ կոչվող հեռավոր գագաթից: Ղալի մուտք՝ արևմուտքից է ձորագլխին մոտիկ, ներս մտնողը նախ հայացքը ձգում է աջ թևի կողմի ձորի հատակում վշշող ջրին: Հյուսիսից դեպի մուտքը, պարսպի տակ բավական տեղ քարահատակ է շինած: ...պարիսպը բավական բարձր է, մեջն ունի գլանաձև չորս վերշոկ տրամագծով խոր խոռոչներ: Բերդը ահագին նստվածք ունի, ներսը փլված, շուրջը փլված, պարսպից ամբողջ են մնացել արևմտային ու հյուսիսային կողմերը: Ասում են, որ Ղալեն իրա հատուկ ջուրն ու ջրամբարն է ունեցել իրա փառավոր միջոցին: Այժմ այդ ջուրը կա, բայց հիմա խռովել է և ընթացքը փոխել: Ահագին աղբյուրը, որ ղալայի հյուսիսակողմում բլրակի տակից ոչ թե հոսում կամ բղխում է, այլ մեծ քարահորդ ուներ բերանի առաջ կոճակների ուժով խաղացնում է բլբայով ու վրխալով: Երկու ջաղաց կբանեն այդ ջրով: Ղալի մոտից 2-3 վերստ հեռու է դրա բերանը, բայց հավատացնում են, որ ղալի որոշեալ տեղից եթե հարդ են ածում. ժամանակ անցնելուց հետ երևում է աղբյուրի ջրի մեջ: Ղալի կենդրոնում հին մատուռի աննշան մնացորդներ կան, երևում էին մոմի, խվի, զռեի հետքեր: Կամրջի մոտ ձի հեծնելով անցանք կորեկի նորաբույս արտերի միջով դեպի ձախ լեռնաշղթայի անցով իջանք այն ձորը, ուր հոսում է Շաքար բեկի առուն <ref>Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 24-26</ref>}}