«Էրեկցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Էրեկցիան ֆիզիոլոգիական երևույթ է,որը բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով: Առնանդամի էրեկցիան առաջանում է հոգեբանական,նյարդային,անոթային և ներզատիչ գործոնների համալիր փոխազդեցության արդյունքում: Սովորաբար այն առաջանում է սեռական ցանկության և սեռական գրգռման առդյունքում: Էրեկցիայի ձևը,անկյունը,ուղղությունը տարբեր տղամարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են: Էրեկցիան խթանվում է վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժնի կողմից,առաջացնելով առնանդամի տրաբեկուլյար զարկերակներում և հարթ մկաններում ազոտի օքսիդի(անոթալայնիչ) քանակի ավելացում:Զարկերակների լայնացումը հանգեցնում է առնանդամի խորշիկավոր մարմինների (corpora cavernosa) արյունալեցում: Միաժամանակ նստախորշիկային և կոճղեզասպունգային մկանները սեղմում են խորշիկային մարմինների երակները: Պարասիմպաթիկ ակտիվության նվազման հետ մեկտեղ էրեկցիան թուլանում է և վերջիվերջո ավարտվում:
 
Քանի որ էրէկցիան հանդիսանում է վեգետատիվ նյարդային համակարգի պատասխանը,այն կարող է առաջանալ տարբեր գրգիռներից,ներառյալ սեռական գրգռումը,ուստի այն ամբողջապես չի գտնվում գիտակցական վերահսկողության տակ: Սպոնտան էրեկցիաներ առաջանում են քնի ժամանակ կամ առավոտյան արթնանալիս(նոկտուրնալ էրեկցիա): Նոկտուրնալ էրեկցիայի բացակայությունը կարող է օգնել տարբերակելու էրեկցիոն դիսֆունկցիայի ֆիզիկական կամ հոգեբանական ախտածագումը կամ իմպոտենցիան:
 
[[Կատեգորիա:Բժշկություն|Բժշկություն]]
[[Կատեգորիա:Սեռական հարաբերություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրեկցիա» էջից