«Էրեկցիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
Էրեկցիան ֆիզիոլոգիական երևույթ է,որը բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով:Առնանդամի էրեկցիան առաջանում է հոգեբանական,նյարդային,անոթային և ներզատիչ գործոնների համալիր փոխազդեցության արդյունքում: Սովորաբար այն առաջանում է սեռական ցանկության և սեռական գրգռման առդյունքում:Էրեկցիայի ձևը,անկյունը,ուղղությունը տարբեր տղամարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են:Էրեկցիան խթանվում է վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժնի կողմից,առաջացնելով առնանդամի տրաբեկուլյար զարկերակներում և հարթ մկաններում ազոտի օքսիդի(անոթալայնիչ) քանակի ավելացում:Զարկերակների լայնացումը հանգեցնում է առնանդամի խորշիկավոր մարմինների(corpora cavernosa) արյունալեցում:Միաժամանակ նստախորշիկային և կոճղեզասպունգային մկանները սեղմում են խորշիկային մարմինների երակները:Պարասիմպաթիկ ակտիվության նվազման հետ մեկտեղ էրեկցիան թուլանում է և վերջիվերջո ավարտվում:
Քանի որ էրէկցիան հանդիսանում է վեգետատիվ նյարդային համակարգի պատասխանը,այն կարող է առաջանալ տարբեր գրգիռներից,ներառյալ սեռական գրգռումը,ուստի այն ամբողջապես չի գտնվում գիտակցական վերահսկողության տակ:Սպոնտան էրեկցիաներ առաջանում են քնի ժամանակ կամ առավոտյան արթնանալիս(նոկտուրնալ էրեկցիա):Նոկտուրնալ էրեկցիայի բացակայությունը կարող է օգնել տարբերակելու էրեկցիոն դիսֆունկցիայի ֆիզիկական կամ հոգեբանական ախտածագումը կամ իմպոտենցիան:
[[Կատեգորիա:Բժշկություն|
[[Կատեգորիա:Սեռական հարաբերություններ]]
|