Բացել գլխավոր ցանկը

Changes

clean up, replaced: : → ։ (43) oգտվելով ԱՎԲ
|}
 
'''Սևրի հաշտության պայմանագիրը''' ստորագրվել է [[1920]]թ [[օգոստոսի 10]]-ին Սևրում ([[Փարիզ]]ի մոտ), [[Թուրքիա]]յի սուլթանական կառավարության և [[1914]]-[[1918|18]]թթ առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների ([[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], [[Ֆրանսիա]], [[Իտալիա]], [[Ճապոնիա]], [[Բելգիա]], [[Հունաստան]], [[Լեհաստան]], [[Պորտուգալիա]], [[Ռումինիա]], [[Հայաստան]], [[Չեխոսլովակիա]], Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, [[Հեջազ]]) միջև:միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է [[Ավետիս Ահարոնյան]]ը:ը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար [[Պողոս Նուբար]]ը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր` ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ:վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունը]], որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:կողմից։
 
== Հիմնական էությունը ==
 
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին [[1916]]թ. [[Սայքս-Պիկոյի համաձայնագիր|Սայքս-Պիկոյի պայմանագրի]] դրույթներն ու տերությունների [[1920]]թ. [[Սան-Ռեմոյի կոնֆերանս]]ի որոշումները:որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին:հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն` [[Թուրքիա]]յին մնում էին [[Կոստանդնուպոլիս]]ը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո:ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից [[Թրակիա]]յի նկատմամբ, [[Էգեյան ծով]]ի կղզիներից, [[Կիպրոս]]ից, [[Եգիպտոս]]ից և արաբական տիրույթներից:տիրույթներից։ [[Հունաստան]]ը կառավարելու էր [[Իզմիր]]ն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը:մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան [[Անատոլիա]]յի սահմանը:սահմանը։ [[Հեջազը]] անկախություն էր ստանում, իսկ [[Եգիպտոս]]ը, [[Պաղեստին]]ը, [[Սիրիա]]ն ու [[Միջագետք]]ը ([[Իրաք]]) [[Ազգերի Լիգա]]յի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիային]] ու [[Ֆրանսիա]]յին:յին։
Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր [[Մերձավոր Արևելք]]ի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար:համար։
 
== Առնչությունը Հայկական հարցի հետ ==
 
Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները:հոդվածները։ [[Թուրքիա]]ն [[Հայաստան]]ը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն:պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոնի]], [[Վանի վիլայեթ|Վանի]] ու [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]] նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները` Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:վերաբերյալ։ [[Ադրբեջան]]ի և [[Վրաստան]]ի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով:միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ` տեղում:տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ` համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում:կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին:էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության [[1915]]թ. օրենքը:օրենքը։ [[Թուրքիա]]յում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից:կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն` [[1914]]թ. [[նոյեմբերի 1]]-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար:համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը` ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը [[1914]]թ. [[օգոստոսի 1]]-ին»:։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար:համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ [[Վրաստան]]ը, [[Հայաստան]]ը, [[Ադրբեջան]]ը և [[Պարսկաստան]]ը [[Բաթում]]ի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի [[Սև ծով]]:։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում [[Կարս]]ից [[Ճորոխ]] հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով:տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր` Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:վարձակալություն։
[[Պատկեր:Wilsonian.jpg|thumb|320px|<small>Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի</small>]]
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ [[Վուդրո Վիլսոն]]ի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս:որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց [[1920]]թ. [[սեպտեմբեր]]ին, իակ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց [[նոյեմբեր]]ին:ին։ Նրա որոշման համաձայն` Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը:նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2:կմ2։ Միավորելով [[Անդրկովկաս]]ում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ` հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն` դեպի Սև ծով ելքով:ելքով։
 
== Սևրի ոդիսականը ==
 
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել [[Հայկական հարց]]ի լուծմանը և հայ ժոովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք:տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա:վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը:կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] դեմ` այն ոչնչացնելու մտադրությամբ:մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական [[Թուրքիա]]յի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը:վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ [[1923]]թ. [[Լոզանի պայմանագիր|Լոզանի պայմանագրում]] (Լոզանի կոնֆերանս, [[1922]]-[[1923|23]]թթ.):։ Դաշնակիցները ճանաչեցին [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալի]] [[Անկարա]]յի կառավարությունը և նրա իրավուքը [[Արևելյան Թրակիա]]յի, [[Իզմիր]]ի, [[Կիլիկիա]]յի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով:պայմանագրով։ Ավելին` նրանք ճանաչեցին [[Թուրքիա]]յի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները` [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Սուրմալու]]ն:ն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր:էր։
Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի:աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր` Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին:մասին։
 
 
{{wikisource|Սևրի պայմանագիր}}
266 264

edits