«Վանական Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

չ (clean up, replaced: ը: → ը։ (5), լ: → լ։, մ: → մ։, ն: → ն։ (3), ո: → ո։, վ: → վ։, տ: → տ։ oգտվելով ԱՎԲ)
 
==Գործունեությունն ու գրական ժառանգությունը==
Վանական Վարդապետի աշակերտներից են [[Վարդան Արևելցի]]ն, [[Կիրակոս Գանձակեցի]]ն, [[Գրիգոր Ակներցի]]ն, [[Սոսթենես]]ը և այլ գործիչներ:գործիչներ։ Հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել։
 
Վանական Վարդապետի [[աստվածաբանություն|աստվածաբանական]] երկերից արժանահիշատակ են [[Հոբ]]ի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («Ճռաքաղ»,1858), «Համեմատութիւն [[Հին Կտակարան]]այ ի [[Նոր Կտակարան|Նորս]]», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն։
Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով։
 
Վանական Վարդապետի գրչին է պատկանում նաև «Հարցմունք և պատասխանիք» ծավալուն երկը, որն ըստ էության ուսումնական ձեռնարկ է, պարունակում է բոլոր այն գիտելիքները, որոնք պարտավոր էին սերտել ուսման սկզբում նրա վարդապետարանի աշակերտները։ «Հարցմունք և պատասխանիք»-ն ամփոփում է 13-րդ դարի հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 958</ref>:։
 
== Տես նաև ==
275 380

edits