«Քամի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 106 interwiki links, now provided by Wikidata on d:q8094 (translate me)
clean up, replaced: : → ։ (64) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վֆ}}
'''Քամին''' [[օդ]]ի շարժումն է [[Երկրի մակերևույթ]]ին գրեթե զուգահեռ:զուգահեռ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը:բաղադրիչը։
[[Մթնոլորտ]]ի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, [[մթնոլորտային ճնշում]]ը սովորաբար բաշխված է անհավասարաչափ:անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր:վայր։
Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ:ուղղությամբ։
Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության:անկանոնության։
Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում:սահմաններում։ Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն:արագություն։ Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ):։ Այստեղ քամու օրական միջին արագությունը հասնում է 44 մ/վ-ի, իսկ առանձին պահերի՝ մինչև 90 մ/վ-ի:ի։
ՀՀ-ում քամու մեծ արագություններ դիտվում են հատկապես լեռնանցքներում:լեռնանցքներում։ Այդ առումով բնորոշ է Սիսիանի լեռնանցքը, որտեղ քամու տարեկան միջին արագությունը 8,8 մ/վ է, իսկ տարեկան 86 օր ուժեղ քամիներ են լինում:լինում։
Քամու ուժն արտահայտում են Բոֆորտի 12 բալլանոց սանդղակով (անգլիացի Ֆ.Բոֆորտն է 1806 թ-ին առաջին անգամ կիրառել քամու ուժը չափող սանդղակ):։ 0 բալլի դեպքում անդորր է. քամու արագությունը նվազագույնն է՝ 0,02 մ/վ, իսկ 12 բալլ ուժգնության դեպքում արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի. դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը և այլն:այլն։
Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է:է։ Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում:կրկնվում։ Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են այսպես կոչված քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն, ինչպես նաև գյուղատնտեսական և քաղաքաշինական որոշակի հարցերում մասնագետները ճիշտ կողմնորոշվեն:կողմնորոշվեն։
Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները:քամիները։
Պասսատները (իսպաներեն է, նշանակում է քշող-տանող քամի) կայուն ուղղություն ունեցող քամիներ են:են։ Քանի որ հասարակածային գոտում գերակշռում է ցածր ճնշումը, իսկ 25–30օ լայնություններում՝ բարձր ճնշումը, ապա Երկրի մակերևույթի վրա բարձր ճնշման գոտուց քամին մշտապես շարժվում է դեպի հասարակած:հասարակած։ Իր առանցքի շուրջը Երկրի պտույտի ազդեցությամբ պասսատները Հյուսիսային կիսագնդում թեքվում են դեպի աջ, այսինքն՝ դեպի արևմուտք, և փչում են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, իսկ Հարավային կիսագնդում` դեպի ձախ և ուղղված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք:արևմուտք։
Մուսսոնները տարվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են:են։ Ձմռանը փչում են ցամաքից դեպի օվկիանոս, ամռանը՝ օվկիանոսից ցամաք:ցամաք։ Մուսսոնների և բրիզների առաջացման պատճառը ցամաքի և ջրի անհամաչափ տաքացումն է:է։
Բրիզներն օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են. առաջանում են հիմնականում ծովերի, լճերի և լայնահուն գետերի ափերին:ափերին։ Դրանք ցերեկը փչում են ծովից դեպի ցամաք, իսկ գիշերը՝ ցամաքից դեպի ծով:ծով։ Բրիզները բնորոշ են նաև Սևանա լճին, հատկապես` նրա հարավային ափերին:ափերին։
Լեռնահովտային քամիները նույնպես օրվա ընթացքում երկու անգամ են փոխում իրենց ուղղությունը` առաջանալով հովիտների և նրանց կից լեռնալանջերի միջև:միջև։ Մինչև կեսօր օդը հովտից լեռնալանջով բարձրանում է վեր՝ առաջացնելով հովտային քամի, իսկ երեկոյան քամին փչում է լեռներից դեպի հովիտներ, և կոչվում է լեռնային քամի:քամի։ Լեռնահովտային քամիները բնորոշ են նաև ՀՀ տարածքին, հատկապես Արարատյան գոգավորությանը:գոգավորությանը։
Լեռնային երկրներին բնորոշ են տաք ու չոր ֆյոն քամիները, որոնք առաջանում են լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշումների մեծ տարբերության պատճառով:պատճառով։ Ձմռանը ֆյոնը, իջնելով ձյունածածկ լանջերից, առաջացնում է արագ ձնհալք, որի պատճառով հաճախ այն անվանում են ձյուն «խժռող» քամի:քամի։ ՀՀ-ում ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին և Զանգեզուրին:Զանգեզուրին։
Երկրագնդի տարբեր շրջաններում ֆյոնը տարբեր անվանում ունի:ունի։ Ժայռոտ լեռներում կոչվում է չինուկ, Չիլիական Անդերում՝ պուելչե, Արգենտինյան Անդերում՝ զոնդա, Սումատրա կղզում՝ բոխորակ, Աֆղանստանից Թուրանի դաշտավայր իջնողը՝ աֆղանցի, Միջերկրական ծովի հարավում՝ սիրոկկո, և այլն:այլն։
Մթնոլորտի շրջանառության և տարբեր տարածաշրջաններում փոփոխական եղանակների ձևավորման մեջ կարևոր դեր ունեն օդի պտտահողմային բնույթի շարժումները՝ ցիկլոններն ու հակացիկլոնները:հակացիկլոնները։
Ցիկլոնը (հունարեն է, նշանակում է պտտվող) խոշորամասշտաբ պտտահողմ է՝ կենտրոնում ցածր ճնշմամբ:ճնշմամբ։ Հորիզոնական ուղղությամբ տարածվում է մինչև 2–3 հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը:սահմանը։ Կենտրոնում դիտվում են ճնշման նվազագույն (920–930 մբ) արժեքներ:արժեքներ։ Երկրի պտույտի շեղող (Կորիոլիսի ուժ) և շփման ուժերի հետևանքով Հյուսիսային կիսագնդում ցիկլոնը շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, Հարավային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ:ուղղությամբ։ Ցիկլոնին բնորոշ է խոնավ, ամպամած եղանակը:եղանակը։
Հյուսիսային և հարավային 5–20օ աշխարհագրական լայնությունների միջև 27օC-ից բարձր ջերմաստիճան ունեցող տաք ջրերի վրա ձևավորվում են արևադարձային ցիկլոնները:ցիկլոնները։ Արևադարձային այն ցիկլոնները, որոնցում քամու արագությունը 17–32 մ/վ է, կոչվում են փոթորիկներ, իսկ եթե արագությունը գերազանցում է 32 մ/վ-ը՝ արևադարձային մրրիկներ:մրրիկներ։ Եղանակի ծառայության մեջ ընդունված է արևադարձային ցիկլոններն անվանել կանանց անուններով՝ Նենսի, Ժանետ և այլն:այլն։
Արևադարձային ցիկլոնները բնության ահեղ երևույթներից են և պատճառում են հսկայական ավերածություններ. քանդում են շինություններ, առաջացնում ալեկոծություններ, ջրհեղեղներ:ջրհեղեղներ։ Առանձնապես վտանգավոր են ծովափերին դրանց առաջացրած բարձր ալիքները (մինչև 32 մ), որոնք իրենց ճանապարհին սրբում-տանում են ամեն ինչ՝ բնակավայրեր, շինություններ, պատճառում մարդկային զոհեր:զոհեր։ Այն երկրներում, որտեղ այդ ցիկլոնները հաճախակի են, ստեղծվում են հատուկ ծառայություններ, որոնք մշտապես հետևում են դրանց ձևավորմանը, շարժման ուղղությանն ու արագությանը և այդ մասին հաղորդում համապատասխան կազմակերպություններին:կազմակերպություններին։
Մթնոլորտում հաճախ առաջանում են նաև փոքր պտտահողմեր:պտտահողմեր։ Դրանք առաջանում են ինչպես ջրերի, այնպես էլ ցամաքի վրա (տրոմբներ, Հյուսիսային Ամերիկայում՝ տոռնադո), երբ մեծ արագությամբ տաք տարածք են ներխուժում սառը օդային զանգվածներ:զանգվածներ։
Պտտահողմերն ունեն վերընթաց` գրեթե ուղղահայաց առանցք, որի շուրջը պտտվում են 50–200 կմ/վ արագությամբ, միաժամանակ 10–20 մ/վ արագությամբ տեղաշարժվելով հորիզոնական ուղղությամբ:ուղղությամբ։ Նման պտտահողմերն ունեն հզոր ավերիչ ուժ. քանդում են շինություններ, արմատախիլ անում ծառեր:ծառեր։ Անակնկալ պտտահողմը կարող է «կլանել» ջրավազանի ջուրը` իր բույսերով ու կենդանիներով, տեղափոխել որոշ տարածություն ու թափել՝ առաջացնելով ձկների, գորտերի, ջրիմուռների զարմանահրաշ տեղումներ:տեղումներ։ Փոքր պտտահողմերը հատկապես բնորոշ են Հյուսիսային Ամերիկային:Ամերիկային։
Քամու ուսումնասիրությունները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերի, մասնավորապես` հողմաչափների և հողմացույցների միջոցով:միջոցով։ Նման աշխատանքներ կատարվում են նաև մեր հանրապետությունում գործող բազմաթիվ օդերևութաբանական կայաններում:կայաններում։
Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում նաև բնության մեջ:մեջ։ Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն:այլն։
Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ, նավարկել առագաստանավերով:առագաստանավերով։ Մեր օրերում քամու ուժով աշխատող հողմակների միջոցով ստանում են էլեկտրաէներգիա:էլեկտրաէներգիա։ Հողմաէլեկտրակայանները հոսանք են մատակարարում զանազան արշավախմբերի և բևեռային օդերևութաբանական կայաններին:կայաններին։ Այսօր հողմաէլեկտրակայաններով արտադրվում է էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրանքի 1,3 %-ը:ը։
Երկրային քամու էներգետիկ ներուժը Միջազգային էնեգետիկական կոնֆերանսի XIV նստաշրջանում (1989 թ-ին) գնահատվել է տարեկան 300 մլրդ կՎտ.ժ:ժ։ Սակայն այդ քանակի միայն 1,5%-ն է տեխնիկապես նպատակահարմար իրացնել:իրացնել։ Գլխավոր խոչընդոտը քամու էներգիայի ցրված և փոփոխական լինելն է, իսկ առավելությունն այն է, որ կառուցումից հետո վառելիքի լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում, և դրանց աշխատանքի ընթացքում վնասակար թափոններ չեն առաջանում:առաջանում։<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=845 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I]</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Քամիներ]]
 
{{Link FA|ca}}
{{Link FA|en}}
{{Link GA|fr}}
{{Link GA|uk}}
 
[[Կատեգորիա:Քամիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քամի» էջից